ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 31-ին. Գագիկ Սուրենյանի կանխատեսումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում առաջիկա օրերին`դեկտեմբերի 30-ին և 31-ին, կլինի առանց տեղումների եղանակ: Արարատում, Շիրակում Կոտայքում, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կպահպանվի մառախուղը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` խորհուրդ տալով վարորդներին լինել զգույշ: Նշված օրերին օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի:

«Ինչ վերաբերում է տոնական օրերին, ապա այդ ընթացքում միջերկրական ծովի շրջաններից շատ թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում: Դեկտեմբերի 31-ի գիշերը լույս հունվարի 1-ին հանրապետությունում սպասվում են թույլ տեղումներ, մասնավորապես, Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Երևանում, Արմավիրում, Վայոց ձորում: Տեղումները կշարունակվեն նաև հունվարի 1-ին և հունվարի 2-ին, կդադարեն միայն հունվարի 3-ին: Օդի ջերմային ֆոնը չի փոխվի հունվարի 3-ը ներառյալ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Հունվարի 4-ից օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի` 3-4 աստիճանով: Գագիկ Սուրենյանի խոսքով` նախորդ տարի Ամանորին առատ տեղումների պատճառով երթևեկությունը կաթվածահար էր եղել, այս տարի նման իրավիճակ չի ունենա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular