ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության համաշխարհային օր, Ալբանիա՝ Ազատագրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1909 – ծնվել է նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը:

1911 – ծնվել է բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղաբաբյանը:

1917 - ծնվել է հայ խորհրդային շինարար Կոստանդին Մարությանը:

1919 - ծնվել է հրետանու գեներալ-լեյտենանտ Համբարձում Համբարձումյանը։

1920 - Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

1921 - ծնվել է արձակագիր, թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։

1924 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանը:

1925 - Հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը:

1929 – ռուս դրամատուրգ Սմիռնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ իր գործունեությունն է  սկսել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

1943 - ստեղծվել է Հայաստանի Գիտությունների ակադեմին, որի առաջին նախագահ է դարձել Իոսիֆ Օրբելին:

1945 - առաջին անգամ ներկայացվել է Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան:

1947 - ծնվել է օրթոպեդ, ուռուցքաբան Սերգեյ Սեինյանը:

1950 – տեղի է ունեցել Երևանի  Մայր Հայաստան հուշահամալիրի բացումը։

1951 - վախճանվել է նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:  

1956 - հեռարձակվել է Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը:   

1967 – Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։ 

1988 - ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոալիքները:

2013 - չնայած Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը՝ Եվրոպան հրաժարվել է Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիր ստորագրել:

2014 - Եղվարդի մանկապարտեզի ավելի քան 50 երեխաների մոտ արձանագրվել է աղիքային ինֆեկցիա՝ շիգելիոզ:

2020 - Ազատության հրապարակից մեկնարկում է մտավորականների միաբանության երթ, որի նպատակն է եղել աջակցել ռազմագերի զինվորներին և զինծառայողների հարազատներին և ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1314 - վախճանվել է ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը:

1797 – ծնվել է իտալացի երգահան Գաետանո Դոնիցետին։

1802 - ծնվել է գերմանացի գրող, նովելիստ Վիլհելմ Հաուֆը:

1830 - սկսվել է լեհական ազգային-ազատագրական ապստամբությունը:

1832 - ծնվել է ամերկացի գրող, ֆեմինիստուհի Մեյ Օլկոտտը, որը պատմության մեջ առաջին կինն է, որը գրանցվել է քաղաքական ընտրույթուններին մասնակցելու համար որպես թեկնածու:

1870 - սկսվել է Նիկոլայ Պրժևալսկու առաջին ճանապարհորդությունը Կենտրոնական Ասիա:

1899 - հիմնադրվել է Բարսելոնա ֆուտբոլային ակումբը:

1932 – ծնվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

1938 - Ջոն Ջոնսը Aeronca 50 Chief թեթև ինքնաթիռով 30 ժամ 47 րոպեի ընթացքում կտրելով 4484 կիլոմետր հեռավորություն Լոս-Անջելոսից թռել և հասել է Նյու-Յորք:

1945 - սահմանադիր ժողովը հայտարարել է Հարավսլավիայի ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին:

- տեղի է ունեցել աշխարհում առաջին փրկարարական  գործողությունը ուղղաթիռի օգնությամբ:

1947 – ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշել է Պաղեստինի պետությունը բաժանել արաբական և հրեական մասերի։

2001 – վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ Ջորջ Հարրիսոնը։

2002 - Մոսկվայում Ռիմսկի-Կորսակովի  «Ձյունանուշիկ» օպերայի պրեմերայով բացվել է Մեծ թատրոնի նոր բեմը:

2009 - Շվեյցարիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքը եղել է երկրում մինարեթների կառուցման արգելքը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular