ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի դատարան. նրա կողմնակիցները նախատեսում են հանրահավաք անցկացնել դատարանի մոտ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկուշաբթի տեղափոխել են դատարան, որտեղ տեղի կունենան 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցի կոշտ ցրման մասին գործով լսումները: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Ինչպես փոխանցւմ է Новости-Грузия-ն, Սաակաշվիլիի կողմնակիցները նախատեսում են դատալսումների ընթացքի զուգահեռ հանրահավաք անցկացնել դատարանի դիմաց: «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը ցույց է կազմակերպում Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ:

Նախատեսվում է, որ ցույցը կմեկնարկի 11:00-ին:  

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50-րդ օրը: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular