ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախմբի համակարգային կոռուպցիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձախողել են հնարավոր բոլոր ոլորտները, որտեղ բարեփոխումներ պիտի անեին։ Վարչապետի պաշտոնում ընտրվելուց կարճ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում այլևս հոմակարգային կոռուպցիա գոյություն չունի։ 

«Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկան կոռուպցիոն երևույթներ, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք արմատախիլ անելու կոռուպցիան՝ ոչ թե ուղղակի պայքարելու, այլ արմատախիլ անելու»,- հայտարարում էր Փաշինյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին:
Ինչպես ցանկացած հայտարարություն, պարզվեց, որ գործող վարչախմբի ղեկավարի այս հայտարարությունն էլ ընդամենը փուչիկ է, իսկ իշխանություններն արագորեն ընդօրինակում և կատարելագործում են նախկինների բոլոր արատավոր դրսևորումները, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքները։ 

Նույն Փաշինյանն, օրինակ, կոռուպցիա էր համարում, կոռուպցիա էր համարում, երբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններից պետությունը հարյուրավոր միլիոնների գնումներ էր կատարում։ Այսօր պետությունն ավելի մեծ ծավալներով է իրականացնում գնումներ այդպիսի ընկերություններից, ընդ որում, առանց տենդերներ հայտարարելու։ ԶԼՄ-ները բազմիցս են գրել, թե ԱԺ նախագահի, փոխվարչապետի, այլ պաշտոնյաների մտերիմներն են շահում բազմաթիվ տենդերներ, ահռելի միջոցներ են ստանում ասֆալտապատումից մինչև զենքի գնումներ, իսկ իշխանությունը կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորում է միայն այն անձանց, ում գլխին փորձում է կոտրել պատերազմում պարտության մեղքը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությանը արդեն երրորդ խոշոր տենդերն են տրամադրել։ Ընկերությունը 368 միլիոն դրամի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ էր իրականացնում Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհին և 287 մլն դրամի՝ Ապարան քաղաքի և գյուղական բնակավայրերի ավտոճանապարհներին։ Գնումների պետական համակարգից էլ ԶԼՄ-ները տեղեկացել են, որ նույն ընկերությանն են հանձնել Արթիկի Պռոշյան փողոցը և Գարեգին Նժդեհ փողոցի առաջին նրբանցքը վերանորոգելու գործը՝ 93 մլն դրամով։ 

«Այդքան խոսում են առավոտից իրիկուն` կոռուպցիայի դեմ պայքարենք, ձեզ թվում է, կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է… Հեսա կոռուպցիան: Քանի դեռ այս կառավարությունը, այս իշխանությունը գոյություն ունի, Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ազգային բրենդ. դա կոռուպցիան է, ուրիշ բրենդ ուղղակի ման մի եկեք»,- ԱԺ ամբիոնից ասում էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վարքը տրամագծորեն հակառակն է։

Գագիկ Ավետիսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular