ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաղտնալսումների սկանդալը խուճապի է մատնել իշխանական պաշտոնյաներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իսրայելական Pegasus ծրագրով Հայաստանում իրականացված գաղտնալսումները խուճապի են մատնել ոչ թե ընդդիմությանը, այլ գործող իշխանության նախկին ու ներկա բազմաթիվ պաշտոնյաների։ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, թե իրեն գաղտնալսել են Նիկոլ Փաշինյանի հրահանգով, պարզվեց, որ առնվազն երկու տասնյակ անձինք են եղել հաքերների թիրախում։ Մեր տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսվածների թիվն իրականում մի քանի անգամ ավելին է, իսկ այդ գաղտնալսվածների առյուծի բաժինը հենց գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ են։

ԱԱԾ-ն հրաժարվում է հերքել կամ հաստատել տեղեկությունը, որ Փաշինյանի հրահանգով գնել է իսրայելական NSO Group-ի ծրագրային ապահովումը, հեռախոսներ կոտրել, գաղտնալսել։ Apple ընկերությունն է տասնյակ մարդկանց ծանուցել այդպիսի դեպքերի մասին։ Նույնիսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է խոստովանել, որ ինքն էլ նման ծանուցում է ստացել։

Մեր աղբյուրի պնդմամբ՝ այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր անդամներ փորձում են ծածուկ պարզել, թե էլ ովքեր են ստացել նման ծանուցումներ։ Բանն այն է, որ փաշինյանական իշխանությունը տևական ժամանակ է գաղտնալսումներ իրականացնում այդ ծրագրով։ ՔՊ-ում խոսում են, թե այդ գաղտնալսումների արդյունքում է, որ շատ պատգամավորներ դուրս են մնացել արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցական ընտրացուցակից, մի քանիսին էլ նկատողություն են հայտարարել՝ հեռախոսով և տարատեսակ մեսենջերներով Փաշինյանի հասցեին քննադատություն հնչեցնելու համար։

«Քաղաքացիական պայմանագրում» նախկինում էլ գիտեին, որ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախ ունի սեփական կողմնակիցներից, անընդհատ դավադրություններ է փնտրում և, զարմանալիորեն, գտնում։ Ամեն դեպքում, այս սկանդալը սպառնում է ցաքուցրիվ անել իշխող ուժի կուսակցական շարքերը։ Հատկապես ծանր են տանում գաղտնալսումների փաստը այն անձինք, ովքեր իշխանափոխությունից հետո անմռունչ կատարել են Փաշինյանի բոլոր ապօրինի հրահանգները, իրենց կրծքով պաշտպանել կուսակցապետին։ Եվ այժմ, ՔՊ վերնախավը փորձում է համոզել, թե որևէ խնդիր չկա այդ գաղտնալսումներում, ընդամենը պորֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվել։

Դանիել Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular