Բաքուն, Աշխաբադն ու Թեհրանը եռակողմ համաձայնագիր են կնքել թուրքմենական գազն Իրանի տարածքով Ադրբեջան հասցնելու մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵլույթ ունենալով Աշխաբադում նոյեմբերի 28-ին կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանն ինքն է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»:
«Ադրբեջանն ինքն է ապահովել 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձևերի իրականացումը, որոնք պահանջում էին հայկական ուժերի դուրսբերումը օկուպացված տարաքներից»,- Ալիևին մեջբերում է Minval.az-ը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն արել է այն, «ինչի համար միջազգային հանրության ու Մինսկի խմբի համար բավարար չի եղել 30 տարին»:
Բացի այդ, հաղորդվում է, որ գագաթնաժողովի շրջանակում եռակողմ համաձայնագիր է կնքվել Բաքվի, Աշխաբադի և Թեհրանի միջև թուրքմենական գազն Իրանի տարածքով Ադրբեջան մատակարարելու մասին: Աշխաբադը ստացել է մի բան, որը չի ունեցել ԽՍՀՄ փլուզումից ի վեր՝ ելք եվրոպական շուկա՝ առանց ռուսական «Գազպրոմի» միջնորդության: