ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 կանոն, որոնց շնորհիվ երազանքներն իրականություն են դառնում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կանոն 1.

Ցանկությունը պետք է գրել

Ավելի հեշտ է ասել, քան անել։ Ցանկությունը գրելը պարզ խնդիր չէ։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց սեփական ցանկությունը ճիշտ գրելն իրոք խնդիր է։ «Ես ուզում եմ իմ տունն ունենալ»։ Ճի՞շտ է գրված։ Պարզվում է, որ սկզբունքորեն սխալ է։ Խնդիրն այն է, որ նման ցանկությունը միշտ էլ կատարվում է, բայց հարց է, թե երբ այն կկատարվի։ Այսինքն՝ առանց կոնկրետ ժամկետների ցանկությունն անիմաստ է։ Այդ պատճառով հաջորդ կանոնն հետեւյալն է.

Կանոն 2.

Ցանկությունը պետք է ունենա ժամկետ եւ իրականացման ժամանակաշրջան

Օրինակ՝ «2017-ի մարտին ես կգնեմ մեծ պլազմային հեռուստացույց»։ Եթե գրենք «Ես կգնեմ հեռուստացույց», դա արդեն սխալ կլինի։ Որովհետեւ գրվածն անպայման կկատարվի, բայց ոչ այն ժամանակ, երբ պետք է։ Ուստի հիշե՛ք հերթական կանոնը:

Կանոն 3.

Ճիշտ ցանկությունը միշտ գրվում է ներկա ժամանակով։ Այլ կերպ ասած՝ «Ես կմեկնեմ արձակուրդի» փոխարեն պետք է գրել «Ես գնում եմ արձակուրդ»։ Ահա եւս մեկ հաճախ հանդիպող սխալ. «Ես չեմ ուզում աղքատ լինել»։ Սխալ է գրված։ Ինչու՞... առաջին հերթին Տիեզերքը չի ընդունում «չ» մասնիկը, «ոչ» բառը կամ նմանատիպ ցանկացած բացասական արտահայտություններ։ Դուք ասում եք. «Չեմ ուզում աղքատ լինել», իսկ Տիեզերքն անտեսում է «չ» մասնիկը, ստացվում է «Ուզում եմ աղքատ լինել»։

Երկրորդ հերթին՝ ավելի հաճախ մենք ձգում ենք դեպի մեզ այն, ինչ մտածում ենք։ Ասելով «Չեմ ուզում աղքատ լինել»՝ մենք ավտոմատ կերպով մտածում ենք աղքատության մասին, իսկ ասելով «Ուզում եմ հարուստ լինել»՝ հարստության մասին։ Այդ պատճառով չենք մոռանում նաեւ հաջորդ կանոնի մասին։

Կանոն 4.

Արգելում ենք օգտագործել «չ» եւ ցանկացած այլ բացասական մասնիկ։

Եվս մի կարեւոր դիտարկում։ Ցանկությունը գրելիս պետք է օգտագործել ավելի շատ մանրամասներ այն մասին, թե ինչ եք երազում։ Այստեղից էլ բխում է հաջորդ կանոնը։

Կանոն 5.

Ավելի շատ մանրամասներ եւ հույզեր

Եթե ցանկությունը Ղրիմ մեկնելն է, ապա մի քանի բառով նկարագրեք գոնե հանգստավայրը եւ լողափը։ Եթե դա ձեր նոր մեքենան է, նշեք հիմնական բնութագրերը։ Եվ անպայման նկարագրեք այն զգացողությունը, որն ունենալու եք, երբ ցանկությունը կատարվի։ Կարեւոր է նաեւ, որ ձեր ցանկության կատարումը չվնասի մյուսներին։ Դրանից բխում է հաջորդ կանոնը։

Կանոն 6.

Ցանկացած գրված երազանք պետք է ավարտվի հետեւյալ արտահայտությամբ. «Թող սա կամ ինչ-որ ավելի ներդաշնակ մի բան իմ կյանք մտնի, բերի ուրախություն եւ երջանկություն ինձ եւ բոլորին, ում այս երազանքը վերաբերում է»։

Ուշադրություն դարձրեք «կամ ինչ-որ ավելի լավ բան» ձեւակերպմանը։ Ինչ-որ կոնկրետ բան ուզելով՝ պետք չէ Տիեզերքին սահմանափակել ձեզ օգնելու իր պայմանների մեջ։ Միգուցե մեր աշխարհը համարում է, որ Դուք արժանի եք հանգիստն անցկացնել ոչ թե Ղրիմում, այլ Լազուրյա ափին։

Այսպես՝ մեր ցանկությունը հստակ ձեւակերպված է եւ գրված։ Բոլոր 6 կանոնները ճշգրիտ պահպանվել են։ Իսկ հետո՞։ Հետո պետք է հանգիստ բաց թողնել ցանկությունը Տիեզերք եւ անգամ գրեթե մոռանալ դրա մասին։ Մտահոգություններն ու սեւեռուն գաղափարները միայն կխանգարեն մեր ցանկությունների իրականացմանը։ Այդ պատճառով ահա ձեզ...

Կանոն 7.

Մի՛ սեւեռվեք երազանքի վրա։ Բա՛ց թողեք այն, բայց գործեք։

Դա չի նշանակում, որ հիմա կարելի է հեքիաթների հերոսների պես պառկել վառարանին եւ սպասել երազանքի իրականացմանը։ Ո՛չ։ Տիեզերքը կարող է ձեզ հիանալի հնարավորություն տալ, սակայն առանց ձեր գործողությունների, դրանք չեն կարող ցանկալի արդյունք տալ։ 

Աղբյուրը՝ Elle.ru

NEWS.am STYLE

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular