ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի համայնքապետերի դեմ կեղծ քրգործերը փլվում են Նիկոլ Փաշինյանի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի համայնքապետերի դեմ հարուցված կեղծ քրգործերը փլվում են Նիկոլ Փաշինյանի և նրա խամաճիկ իրավապահ համակարգի գլխին։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվել է Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից: Ավետյանը նշել է, որ Առուշանյանը բազմիցս է օգնել բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրները։

«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել է Լուսինե Ավետյանը։

Նա պատմել է, որ հոգեբանորեն ճնշված է եղել Աբովյան քրեակատարողականում, ունենալով մի շարք հիվանդություններ, ստիպված է եղել նման ցուցմունք տալ։

Ավետյանի խոսքով՝ իրեն որևէ մեկը չի ճնշել այդպիսի ցուցմունք տալու համար։ Ավետյանը սենսացիոն հայտարարություն է արել, թե իր ղեկավարած գյուղի բնակիչների նկատմամբ նույնպես ճնշում է եղել, որ հայտարարեն, թե Առուշանյանն իրենց ընտրակաշառք է տվել։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել էր դեկտեմբերին, ամիսներ անց ազատ էր արձակվել, իսկ հուլիսին կրկին կալանավորվեց։ Այս անգամ էլ նրան առաջադրվել է «Հայաստան» դաշինքի օգտին իբր ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Մեղադրանքը հարուցվել էր միայն Քարահունջի համայնքապետի ցուցմունքի հիման վրա։ Եվ այժմ փաշինյանական արդարադատությունը կանգնել է խորը ճգնաժամի առջև, ստիպված է լինելու կամ ազատ արձակել Առուշանյանին, կամ էլ այլ ապօրինություններ մոգոնել՝ Գորիսում սեպտեմբերին իշխանական թիմին խայտառակ պարտության մատնած համայնքապետին։

Այն, որ նրա և Սյունիքի մյուս համայնքապետերի դեմ քրեական գործերը բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն, ժխտելն անհնարին է։ Կալանքի տակ են ԱԺ պատգամավորներ, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Գործող իշխանությունը այլևս կորցնում է իր ինքնատիրապետումը, իսկ ձևախեղված դատական համակարգը չի կարողանալու մարսել փոքրիկ բռնապետի քմահաճույքները։

Հակոբ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular