ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստումների ցուցանիշը զարգացած երկրների համեմատ մեզ մոտ բավականին ցածր է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումների համաձայն հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

Այս թեմայով զրուցել ենք Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի նախկին նախարարն այս սահմանափակումների մասին ու արդյո՞ք այս սահմանափակումն ուշացած չեն` Արարատ Մկրտչյանն ասաց. «Ժամանակին է ու շատ ճիշտ են անում։ Բազմաթիվ երկրներում, երբ քովիդով վարակվածների թիվն ավելանում է, ձեռնարկում են նոր սահմանափակումներ, երկրներ կան, որոնք ամբողջովին փակվում են, որպեսզի վարակի հետագա տարածումը հնարավորինս կարողանան կանխել։ Այս կամ այն սահմանափակման համար ճիշտ կամ սխալ ժամանակ որոշել չես կարող։ Կարծում եմ՝ նախարարությունը սպասում էր, որ բնակչությունը որոշակի մոտեցում կդրսևորի պատվաստումների նկատմամբ և կգնա պատվաստվելու, բայց դժբախտաբար մարդիկ չմոբիլիզացվեցին՝ տուրք տալով տարբեր հակաքարոզչության։ Պատվաստումների ցուցանիշը մեզ մոտ բավականին ցածր է՝ զարգացած երկրների համեմատությամբ, հետևաբար կառավարությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որպեսզի պատվաստման գործընթացում ընդգրկվածությունն ընդլայնվի»։

Հարցին, թե արդյոք այս սահմանափակումը կխթանի՞ պատվասումային գործընթացի ակտիվացմանը` նախկին նախարարն ասաց. «Երևի թե կնպաստի, որովհետև որոշակի խստացումներ, երբ մտցվում են, մենք վարակվածների թվի նվազում ենք նկատում։ Օրինակ՝ դիմակների պարտադիր կրման պայմանն ու գործատուների կողմից պարտադիր պահանջվող կա՛մ պատվաստման թուղքը, կա՛մ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը նպաստեց, որ ունենանք պատվաստվողների թվի աճ ու նվացեցրեց վարակվածության ու դրա հետևանքով գրանցվող մահվան թվերը։ Պետք է և՛ հանրությունը, և՛ առողջապահական համակարգը մեկ ընդհանուր գծի մեջ լինեն ու միասին պայքարեն համավարակի դեմ։ Երկրագնդի վրա արդեն չորս միլիարդ մարդ պատվաստվել է, իսկ մեզ մոտ դեռ գրբացների ու չբերության տեսություններին են հղում անում։ Մյուս երկրներում ոչ ոք ոչինչ չի հասկանում, իսկ մենք ամենագիտակիցն ու իմաստունն ենք, չէ՞»։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular