ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսլամիստները կենդանի այրել են 19 եզդի կանանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները կենդանի այրել են 19 եզդի կանանց:

Այդ մասին հայտնել Է The Independent-ը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ:
Տեղի ակտիվիստ Աբդուլա ալ Մալայի խոսքով՝ կանանց հրապարակավ այրել են երկաթե վանդակներում այն բանի համար, որ նրանք հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ ԻՊ-ի զինյալների հետ: «Հարյուրավոր մարդիկ կանգնել եւ դիտում Էին նրանց մահապատիժը,-պատմել Է ալ Մալան:-Նրանց հաշվեհարդարից փրկելու ոչ մի հնարավորություն չկար»:

Հազարավոր եզդի կանայք իսլամիստների գերության մեջ հայտնվեցին, երբ ԻՊ-ի զինյալները 2014 թվականի օգոստոսին գրավեցին Իրաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինջար քաղաքը: Նրանցից շատերին ահաբեկիչներն օտագործում են որպես սեքս-ստրկուհիներ՝ դաժան հաշվեհարդար տեսնելով նրանց հետ, ովքեր հրաժարվում են սեռական կապի մեջ մտնել զինյալների հետ:

Այսպես, 2016 թվականի ապրիլին հաղորդվել Էր 250 կանանց մահապատժի մասին, որոնք փորձել Էին խուսափել «սեքս-ջիհադին» բռնի մասնակցությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular