Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը. ամերիկացիները նշել են՝ որն է ԱՄՆ գլխավոր հակառակորդ երկիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացիները Հյուսիսային Կորեան անվանել են ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը, մինչդեռ ամենից անբարյացակամ երկրի տիտղոսը մնացել է Ռուսաստանին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են The Economist ամսագրի և YouGov վերլուծական ընկերության իրականացրած հարցումները:
Հարցվածների 55 տոկոսը Մեծ Բրիտանիան անվանել է ԱՄՆ-ի հիմնական դաշնակից: Երկրորդ տեղում հայտնվել է Կանադան, որին մատնանշել է հարցվողների 53 տոկոսը, երրորդ տեղում են Ֆրանսիան և Իսրայելը (38%): Հարցվողների 2-ն է միայն այդ ցանկում նշել Ռուսաստանը:
Ամերիկացիներն իրենց համար բարեկամ երկրների շարքն են դասել Մեքսիկան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Թայվանը, ինչպես նաև Հարավային Կորեան:
Ինչ վերաբերում է ոչ բարեկամ ընկերներին, հարցվածների 35 տոկոսի կարծիքով՝ այստեղ առաջատարը Ռուսաստանն է: Նրան հաջորդում են Աֆղանստանն ու Չինաստանը:
ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդի տիտղոսին արժանացել է ԿԺԴՀ-ն: Առաջատար եռյակում են նաև Իրանը (44%), Աֆղանստանն ու Չինաստանը (36%):
Հարցմանը մասնակցել է 1500 մարդ: