Եվրամիությունը պատժամիջոցային գործընթաց է սկսում Թուրքիայի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի խորհուրդը Թուրքիային պատասխանատվության կանչելու գործընթաց է նախաձեռնել՝ գործարար և բարերար Օսման Քավալային ազատ արձակելուց հրաժարավելու պատճառով՝ անտեսելով ՄԻԵԴ-ի որոշումը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, համապատասխան որոշման օգտին նախօրեին քվեարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը, որը կազմված է 47 անդամ երկրի մշտական ներկայացուցիչներից:
Արդյունքում այս գործընթացը կարող է հանգեցնել Թուրքիայի՝ Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից զրկվելուն և անգամ նրա անդամակցության դադարեցմանը:
Եվրոպայի խորհուրդը խնդրել է Անկարային խնդրել է այս գործով իր տեսակետը հայտնել մինչև 2022 թվականի հունվարի 19-ը: Դրանից 2 օր առաջ Թուրքիայում նշանակված է Քավալայի գործով հաջորդ նիստը:
Անցյալ շաբաթ թուրքական դատարանը որոշել է Քավալային բանտում թողնել՝ երկարաձգելով քառամյա բանտարկությունն՝ առանց մեղադրական դատավճիռ կայացնելու: