ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը հայտարարել է, որ Մեղրիի միջանցք չի լինելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը հայտարարել է, որ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ:

Այս թեմայի մասին զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

Հարցին, թե թուրքագետն ինչպես է գնահատում այս հայտարարությունը՝ Հակոբ Չաքրյանն ասաց․ «Էրդողանը միշտ էլ ցանկություն ունի դառնալ համաշխարհային առաջնորդ, նրա ընտրողները նրան համարում են համաշխարհային առաջնորդ, սակայն երկրի վիճակը այնպիսին է, որ ոչ թե Էրդողանը համաշխարհային առաջնորդ է դարձել, այլ Թուրքիային դարձրել է տարածաշրջանային գերտերություն, որ նրա վաղեմի երազանքն էր: Էդ նեոօսմանիզմը դրա հետ էր պայմանավորված: Հիմա Պուտինը նրան առիթ է տվել նորից իր երբեմնի երազանքները իրականացնելու համար: Խոսքը 3+3-ի ձևաչափի մասին է, որով ուզում են Արցախի հիմնահարցը վերջնականապես փակել, նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն էլ լուծել: Եթե ուշադրություն եք դարձրել, զուգահեռաբար Պուտինն էլ է նորից խոսել այդ միջանցքի մասին, նաև Էրդողանն է խոսել: Մի անգամ այս ծրագիրը տապալվել է, էլի կտապալվի: Հիմա գնահատելիս պետք է հաշվի առնել, որ ոչ Իրանը, ոչ Թուրքիան, լինելով տարածաշրջանի մեծ ուժեր, երբեք որոշումների կայացման մեխանիզմում տեղ չեն գտել: Այսինքն, որպես դերակատար գլխավորները չեն, երկրորդական կամ երրորդական դերակատարներ են: Նրանք չեն կարող առանց որևէ մեծ երկրի ղեկավարի դեր խաղալ: Պուտինը հիմա Էրդողանին և Իրանին տալիս է այդ հնարավորությունը, բայց միևնույն է, դա հեռանկարային չէ: Բայդենը հայտարարել է, որ Մեղրիի միջանցք չի լինելու, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին էլ հայտարարել է, որ թեև պատերազմն ավարտվել է, բայց ճգնաժամը չի հաղթահարվել, որովհետև որոշված չէ ոչ ԼՂ կարգավիճակը, ոչ էլ հիմնահարցն է կարգավորված: Թրեյսին, բնականաբար, ոչ թե իր անձնական տեսակետն է արտահայտում, այլ պաշտոնական Վաշինգտոնի, դրա համար էլ ՄԱԿ-ի կառավարում են ուզում հաստատել Արցախի վրա, հարակից վիճելի տարածքներն էլ հետը: Ամերիկացիները դեռ ժամանակին պատերազմի ավարտից հետո հայտարարել էին, որ չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն առկա սահմանները: Պուտինն ինչո՞ւ է շահագրգիռ. Որովհետև այս պատերազմի արդյունքում նա փաստի առաջ կանգնեցրեց Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, նրանց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից փաստորեն դուրս մղեց, ու հիմա լրիվ Հարավային Կովկասից դուրս քշելու համար այդ 3+3 ձևաչափն է առաջարկում: Պուտինը հիմնական շեշտը դնում է իր լավագույն ընկերոջ՝ Էրդողանի վրա, նաև Իրանի վրա: Հիմա նրանց կհաջողվի՞ կանխել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի վերադարձը Հարավային Կովկաս, որովհետև եթե ՄԱԿ-ի կառավարում հաստատվի, Ռուսաստանն է վտարվում գործընթացից, քանի որ դա լրիվ հակասում է Պուտինի տրամաբանությանը: Խնդիրն այստեղ ոչ այնքան Հարավային Կովկասն է, որքան Կովկասից Ռուսաստանի վտարման սպառնալիքը: Ինձ թվում է, որ ամերիկացիները, որոնք Ուկրաինայում ակտիվացել են, եթե Ուկրաինայի ճգնաժամը կարգավորման հունի մեջ դրվի, այդ դեպքում, Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, որից հետո, օգտվելով ստեղծված բարենպաստ իրավիճակից, Վրաստանին նույնպես կդարձնեն ՆԱՏՕ-ի անդամ, և Ռուսաստանը Հայաստանից վտարման առջև կկանգնի, իսկ դա հավասարազոր է Հարավային Կովկասից վտարմանը: Այդ սպառնալիքի պատճառով է, որ անընդհատ հայտարարություն են հնչում, թե «Զանգեզուրի միջանցք» ենք ստեղծելու: Ռուսաստանը միջնորդավորված ձևով է ուզում հասնել իր չարանենգ նպատակներին, ու դա անում է Հայաստանի վարչապետի ու Ալիեւի միջոցով: Տեսեք, Պուտինը եռակողմ չարաբաստիկ հայտարարությունից հետո ասաց՝ մենք դեռ չենք միջամտել, մինչդեռ այդ ստորագրությունից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանին հաջողվեց կարգավորել տասնամյակների վաղեմություն ունեցող այս հակամարտությունը: Այն, ինչ Մոսկվան չի կարողանում ԱՄՆ-ին հակադարձել, սկսում է Փաշինյանի կամ Իլհամի հնարավորություններն օգտագործել, իբր իրենք են որոշում»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular