ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ուրացության սիմֆոնիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը երեկ հրաժեշտ էր տալիս պետական գործիչ, ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանին։ Տարագրության մեջ մոտ երկու տասնամյակ անցկացրած գործչի դին Հայաստան տեղափոխվեց մահից 50 օր անց միայն, և այսօր կհուղարկավորվի Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կյանքով մեկ Սիրադեղյանին պարտական Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի նախկին նախարարը իր պաշտոնավարման օրոք Հայաստան չվերադառնա, ապա և ձգձգեց նրա աճյունի տեղափոխումը։ Կառավարական հանձնաժողովը հրաժարվեց նաև Երրորդ հանրապետության առանցքային գործիչներից մեկին Պանթեոնում հուղարկավորելու պահանջը կատարելուց։

Երեկ էլ, մինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության կարկառուն ներկայացուցիչները Օպերայի և բալետի թատրոնի շենքում մասնակցում էին հոգեհանգստի արարողությանը, պարզվեց, որ Վանո Սիրադեղյանի հետախուզումը նույնիսկ դադարեցված չէ Ինտերպոլի կայքում։ Լրագրող Արայիկ Մանուկյանն էլ երեկ ցնցող մի դեպքի մասին էր ստիպված պատմել։

Նա դեռ հոկտեմբերի 20-ին դիմել էր Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ կոչ անելով Սիրադեղյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 13-ին, կամ մեկ այլ պատեհ օր հեռուստատեսությամբ ցուցադրելու իր հեղինակած «Վանո Սիրադեղյան. ձեռքդ ետ տար ցավի վրայից» տեսաֆիլմը՝ կառուցված Վանո Սիրադեղյանի արձակի և հրապարակախոսության հիման վրա:

Միայն երեք շաբաթ անց՝ նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը բարեհաճել էր արձագանքել, թե Հանրային հեռուստաընկերությունը կդիտարկի տեսաֆիլմի ցուցադրությունը: Տեսաֆիլմը մինչ օրս չի ցուցադրվել։ Նիկոլ Փաշինյանի պահանջո՞վ, թե՞ այլ պատճառով, հայտնի չէ։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, իր իշխանության մեջ ծվարած անձինք հոգեբանական դիսկոմֆորտ են զգում անգամ մահացած Սիրադեղյանից, ձգտում հնարավորինս հեռու մնալ նրա անունից։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուրացում։ Թեպետ, գործող իշխանություններն այնքան բան են ուրացել, որ այս մի ուրացումն առանձնապես ապշելու բան չէ։

Սարգիս Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular