Մարի էլում կայացել է հայկական մշակույթի օր
ՄՇԱԿՈՒՅԹmarpravda.ru-ն գրում է, որ Մարի էլի Ստեղծագործական միությունների տանը տեղի է ունեցել հերթական «Բարեկամության դաս»-ը, որն այս անգամ կազմակերպել են հայ մշակույթի ներկայացուցիչները։
Ի՞նչ ասոցիացիաներ են մտքում գալիս, երբ խոսում են Հայաստանի մասին։ Լեռներ, շունչը կտրող բնապատկերներ, մարդիկ, որոնց համար «պատիվ» և «ընտանիք» հասկացությունները նույն հարթության վրա են։ «Բարեկամության դաս»-ի ժամանակ Մարի Էլի բնակիչները թարմ հայացք են նետել այդ ժողովրդի մշակույթին։ Երեկոյի կազմակերպիչ Հասմիկ Հովհաննիսյանն ասել է, որ հայության մշակույթի և ավանդույթների պատմությունը չափվում է մի քանի հազարամյակներով, որոնց ընթացքում ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնատիպությունը, ազգային ինքնությունը, արարողությունների անցկացման կանոններն ու լեզուն։ Դաստիարակությունը Հայաստանում կարևոր դեր է խաղում. փոքր տարիքից երեխաներին սովորեցնում են հարգանք մեծերի նկատմամբ, նվիրվածություն ընտանեկան կապերի ամրությանը և, իհարկե, հյուրասիրություն։ Ժողովրդի մասին ասմունքի հետ միահյուսվել են դուդուկի և շվիի քնարական մեղեդիները, ինչպես նաև ուրախությամբ տոգորված երգերը։ Հայկական մշակույթի օրվա մասնակիցները ստեղծագործական միությունների տան դահլիճում վայելել են հայկական ազգային խոհանոցի ճաշատեսակներ, իսկ գրքերի, արվեստի ու արհեստների ցուցահանդեսի միջոցով ծանոթացել ազգային մշակույթին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը