ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարտեզներ՝ գերիների դիմաց․ Ադրբեջանը շարունակում է նվաստացնել փաշինյանական իշխանությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Ադրբեջանը Հայաստան վերադարձրեց մեկ տասնյակ գերիների, դրա դիմաց, ըստ Ադրբեջանի Անվտանգության ծառայության, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել «ականապատ դաշտերի և այլ տարածքների քարտեզները»։ Ադրբեջանական կողմը նշում է, թե քարտեզները ադրբեջանական կողմին են փոխանցվել «բանակցությունների արդյունքում»։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցում ցուցաբերած միջնորդության համար», - Ադրբեջանի Անվտանգության ծառայության ասված է հաղորդագրության մեջ։ Հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողները «ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ հայկական զինված ուժերի սադրանքը ճնշելու ժամանակ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը հաղորդեց 6 զոհի մասին։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին ասուլիսի ժամանակ հայտնեց՝ չճշգրտված տվյալով 32 գերեվարված կա։ Բախումներից 10 օր անց Բաքուն հայկական կողմին փոխանցեց երկու քաղաքացու։ Ըստ էության, միայն նոյեմբերյան սրացման հետևանքով, ևս երկու տասնյակ գերիներ մնացել են Ադրբեջանի ձեռքում, և թշնամին նրանց խումբ-խումբ է վերադարձնում՝ դիմացը լրջագույն զիջումներ կորզելով։

Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ, օգտվեցին ՏԻՄ ընտրությունների աղմուկից, մինչ օրս պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին։

«Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Ադրբեջանից պնդում են, որ ՀՀ-ն իրենց է հանձնել ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մինչև այժմ չէր հանձնվել Ադրբեջանին։ Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Հայաստանի լռության, իսկ Ադրբեջանի հավաստիացումների պայմաններում, ստացվում է, որ թշնամուն է հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել»,- նշել է ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

Մանվել Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular