ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր, ԱՄՆ՝ Պյորլ-Հարբորի հարձակման հիշատակի օր, Ուկրաինա՝ Տեղական ինքնակառավարման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1845 – վախճանվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահ Ռուստամ Ռազան։

1919 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրում գրավվել է վերջին ադրբեջանաբնակ գյուղը՝ Ադջիբադջը, իսկ ադրբեջանցիները փախել են Նախիջևան և Արաքս գետի հովիտներ:

1925 - ծնվել է թարգմանիչ Ռաֆայել Ավագյանը: 

1971 – ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմաստեր Վլադիմիր Հակոբյանը։

1987 - ծնվել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը:

1988 – Հայաստանի տարածքում տեղի է ունեցել ավերիչ Սպիտակի երկրաշարժը, զոհվել է ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվել են, իսկ անօթևան են մնացել ավելի քան կես միլիոն մարդ։

1992 - Ղարաբայան առաջին պատերազմի ժամանակ Մարտունու ուղղությամբ ընթացող մարտերում խփվել են ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ և Су-25 կործանիչ ինքնաթիռ:

2012 - կառավարության որոշմամբ՝ Լոռու մարզում 1988 թվականի երկրաշարժից տուժած 311 ընտանիքների մեկ սենյականոց բնակարան գնելու համար տրամադրվել է 3-ական միլիոն դրամ:

2018 - վերաքննիչ դատարանը հրապարակել է որոշում, համաձայն որի՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի:

2020 - Գյումրիի կենտրոնական փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ, անվտանգության նկատառումներով, փակվել են։ Նա ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվել է վարչապետի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա.43 - վախճանվել է հին հռոմեացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Մարկոս Տուլլի Ցիցերոնը:

903 - ծնվել է պարսիկ աստղագետ և մաթեմատիկոս Աբդուռահման աս-Սուֆին:

1598 – ծնվել է իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ Լորենցո Բերնինին:

1678 - Լուի Էնպենը դարձել է Նիագարա ջրվեժը հայտնագործած առաջին եվրոպացին:

 1732 - Լոնդոնում բացվել է թագավորական Կովենտ-Գարդեն թատրոնը:

1787 – Դելավերը դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը։

1805 - ծնվել է շվեյցարացի իլյուզոնիստ Ժան Էժեն Ռոբեր-Ուդենը , որը հանդիսանում է «ժամանակակից կախարդության հայրը»:

1810 - ծնվել է գերմանացի հիստոլոգ և ֆիզիոլոգ Թեոդոր Շվանին, որը հանդիսանում է կենդանի օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսության հիմնադիրը:

1878 - ծնվել է ճապոնացի գրող, բանաստեղծուհի, ֆեմինիստուհի և պացիֆիստուհի Ակիկո Յոսանոն:

1890 - ծնվել է ռուս վիրաբույժ- գիտնական Ալեքսանդր Բակուլևը, որը հանդիսանում է սովետական սիրտ-անոթային վիրաբուժության հիմնադիրներից մեկը:

1894 - վախճանվել է ֆրանսիացի դիվանագետ և ինժեներ Ֆերդինանդ դե Լեսսեպսը, որը հանդիսացել է Սուեզյան ջրանցքի նախագծողը և կառուցման ղեկավարը:

1918 - Կայացել է Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության խորհրդարանի առաջին նիստը:

1928 – ծնվել է ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ Նոամ Չոմսկին:

1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվել է Օահու կղզու վրա գտնվող Պյորլ-Հարբոր ամերիկյան ռազմաբազայի վրա, այս դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

1943 – ընդունվել է Լիբանանի դրոշը։

1944 – Չիկագոյում ստորագրվել է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։

1972 - իրականացվել է «Ապոլլոն-17» տիեզերանավի թռիչքը, որը « Ապոլլոն»  ծրագրի շրջանակներում իրականացրել է վերջին վայրէջքը Լուսնի վրա:

1975 - Ինդոնեզիան ներխուժել է Արևելյան Թիմոր:

1982 - Տեխասում (ԱՄՆ) առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով:

1991 - Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգում ստեղծվել է Պետրովյան գիտությունների և արվեստների ակադեմիան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular