Ինչպես են Հայկոն և Անահիտ Սիմոնյանը Երևանի ռեստորաններից մեկում նշել Ամանորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am Life-ը գրում է.
Վաստակավոր արտիստ Հայկոն իր կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի և որդու՝ Արմանի հետ աքաղաղի տարին դիմավորել է Երևանի ռեստորաններից մեկում: Tert.am Life-ի հետ զրուցում այս մասին ասաց Հայկոն:
«Այս տարի ընկերներիս հետ որոշեցինք տարին դիմավորել միասին: Բոլորն իրենց կանանց և երեխաների հետ ռեստորաններից մեկում լավ ժամանակ անցկացրեցինք: Սովորաբար, Ամանորը նախընտրում եմ նշել Հայաստանում: Ընկերներիս ու հարազատների հետ այստեղ ուրախ է անցնում»,- ասաց Հայկոն:
Հետաքրքրվեցինք, թե Արմանը ինչ է ուզել այս տարի Ձմեռ պապից և արդյոք դեռ հավատում է Ամանորյա հրաշքին, Հայկոն պատմեց. «Արմանը հավատում է Ձմեռ պապին: Համարում եմ, որ երեխան պետք է լիարժեք մանկություն ունենա: Այդ իսկ պատճառով ամեն ինչ անում եմ որդուս սպասումները արդարացնել: Արմանը լեգոյի շենք էր ուզել Ձմեռ պապից, համոզում էինք, որ այդ շենքը փոքր լինի, բայց մեկ է նա իրեն էր պնդում»:
Հայկը խոսելով որդու և իր հարաբերություների մասին նշեց. «Ազատ ժամանակ միշտ որդուս հետ եմ անցկացնում: Ընկերներիս հետ հանդիպմանը իրեն տանում եմ հետս, որ մեծերի հետ շփվել իմանա: Իրար հետ գնում ենք մանկական խաղասրահներ, կինո և այլն: Ուզում եմ իրեն ամեն ինչ սովորեցնել, ինչը կախված է հայր և որդի հարաբերություների հետ: Մենք կարելի է ասել ընկերներ ենք: Երկուսս էլ սիրում ենք քաղաքից դուրս գնալ, շրջագայել և հյուրանոցներում մնալ: Արմանը օրվա մեջ մի քանի ձևով փոխվում է. կամ մեծի նման է իրեն դրսևորում, կամ երեխայի, կամ շատախոս է, կամ քչախոս: Նայած ինչ տրամադրություն ունի նա: Արմանը և՛ ինձ է նման, և՛ Անահիտին»:
Հայկոն մեծ սպասելիքներ ունի 2017-ում: Նրա խոսքով. «Ոգևորված եմ բուռն տարի եմ սպասում: Շատ ստեղծագործական, համերգային ծրագրեր և նոր համագործակցություններ կան, որոնց պետք է հետամուտ լինեմ և, անպայման, իրագործեմ: Բայց ամենանվիրական ցանկությունս այն է, որ Հայաստանում խաղաղություն լինի»: