ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայհոյանքներն ու ծեծն անպակաս են դարձել խորհրդարանից․ երբ փողոցը բերում են ԱԺ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը վաղուց կորցրել է քաղաքական մարմնի իր դերակատարումը, իսկ փողոցային բարքերը դարձել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այցեքարտը։ Երեկ հերթական միջադեպն է գրանցվել, ՔՊ պատգամավորները՝ իրենց օգնականների ու խորհրդականների ուղեկցությամբ, ԱԺ փոխնախագահի աշխատասենյակում հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա, ծեծի ենթարկել նրանց։ Չորս տասնյակ նիկոլականներ՝ ընդդեմ երեք հոգու, հայհոյանքներ, քաշքշուկ, ծեծկռտուք․ թիրախը ՀՅԴ անդամ պատգամավորների օգնականներն են եղել, որոնցից մեկը «համարձակվել» է միջանցքում չբարևել «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորման պարագլխի աներձագին։

Ծեծից հետո էլ ոստիկանությունն է ուժեր կուտակել խորհրդարանի մերձակայքում․ կռվարարները, թերևս, վախենում են առերեսվել դրսում իրենց սպասող ցուցարարների հետ։ Տպավորություն է, թե մանուկ հասակում բակում ծեծվածները փորձում են իրենց մանկական բարդույթները բերել խորհրդարան, ներկայանալ իբրև «զիլ տղերք», հանրությանն ապացուցել, թե նույնիսկ կռվի մեջ են պիտանի։ Հայաստանի խորհրդարանն իր 30-ամյա պատմության ընթացքում շատ դեմքեր և դեպքեր է տեսել, սակայն այսպիսի վարկաբեկում, նվաստացում և հեղինակազրկում երբեք չէր եղել։ Եվ դրա միակ մեղավորն ու պատասխանատուն իշխող ուժն է։ Թվային գերակշռությունը, ԱԺ անվտանգության մարմինների թողտվությունը, կանանց մոտ բերանները շաղ տվողների լպիրշությունը դեռ երկար են ուղեկցելու այս գումարման խորհրդարանին։ Քանի դեռ «Քաղաքացիական պայմանագիրը» չի պատժվել իր պահվածքի համար, թե՛ տղայական, թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով։

Տիգրան Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular