ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեկտեմբերի 10-ը՝ հերթական ջրբաժան և լակմուսի թուղթ փաշինյանական վարչախմբի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 10-ն Արցախի համար եռակի տոն է: Այդ օրը նշում են Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը։ 30 տարի առաջ դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց Արցախի անկախությանը։ Եվս 15 տարի անց՝ Արցախի Հանրապետությունը մեկ այլ հանրաքվեով ընդունեց իր առաջին Սահմանադրությունը, որով ամրագրվեց հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։

44-օրյա պատերազմից առաջ ՀՀ իշխանությունները մշտապես այդ օրը մեկնել են Ստեփանակերտ, մասնակցել տոնական միջոցառումներին և արարողություններին, խրախճանքներ կազմակերպել։ Անցած տարի, բնականաբար, որևէ պատվիրակություն Հայաստանից չի մեկնել Արցախ, տոնական միջոցառում էլ պատերազմում պարտություն կրած երկրում չի իրականացվել։ Երկու օրից Արցախում նորից նշելու են Անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը, և մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա՝ արդյո՞ք Հայաստանից որևէ պատվիրակություն մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ։

Խոսքը բնավ էլ ԱԺ մի քանի պատգամավորների գործուղման մասին չէ, այլ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության։ Մեծ հավանականությամբ, այդպիսի որևէ պատվիրակություն չի մեկնի Արցախ։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո երբևէ չի եղել Ստեփանակերտում։ Թե՛ երես չունի երևալ արցախցիների աչքին, պատմել, թե ինչպես վտանգեց Արցախի գոյությունը, տարածքների ահռելի մասը նվիրեց թշնամուն։ Մյուս կողմից էլ, Հայաստանի իշխանությունները սարսափում են Ադրբեջանի արձագանքից, հատկապես Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք հանդիպումից առաջ չեն ցանկանա զայրացնել ալիևյան վարչախմբին։ Ադրբեջանն օրեր առաջ պատճառաբանություն էր բերել պատգամավորների փոքր խմբի այցը Արցախ և ձախողել էր ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը։ Իսկ թե որքան են Ադրբեջանի հոխորտանքները ազդում ՀՀ փաշինյանական իշխանության վրա, ասելու չէ։

Էդուարդ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular