ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը կոչ է արել նոր մակարդակի հասցնել անվտանգությունն ԱՊՀ երկրներում՝ ընթացիկ մարտահրավերների ֆոնին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքն անհրաժեշտ է նոր մակարդակի հասցնել Աֆղանստանում իրավիճակի սրման, արևմտյան երկրների կողմից հետխորհրդային տարածքում ռազմակենսաբանական ակտիվության մեծացման և այլ մարտահրավերների ֆոնին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ միջազգային անկայունության, ԱՊՀ արտաքին սահմաններին լարվածության ուժեղացման ֆոնին, համագործակցության անդամ երկրների ուշադրության կենտրոնում մշտապես պետք է լինեն «անվտանգության ապահովման հարցերը՝ բոլոր դրսևորումներում»:

«Աֆղանստանում իրավիճակի սրումը և այլ մարտահրավերներ թելադրում են այդ աշխատանքը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը ինչպես համագործակցության անդամ երկրներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և Եվրասիայի այլ միջազգային միավորումների հետ ջանքերի համաձայնեցմամբ»,- ասել է Լավրովը ԱՊՀ 30-ամյակին նվիրված տեսաուղերձում:

Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամեն տարի «ԱՊՀ գործունեության սպեկտրն ընդլայնվում է, համագործակցության նոր ոլորտներ են ձևավորվում»:  

Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմի համար թանկ է «Համագործակցության երկրների անփոփոխ աջակցությունը նացիզմի հերոսացման և պատմության կեղծման դեմ պայքարում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular