ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրողներն կարողանում են ազատ ներկայացնել իրենց դիրքորոշումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասին հայտարարել է, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում ՏԻՄ ընտրությունները Արթուր Սաքունցն ասաց․ «Կարող եմ ասել, որ չնայած արձանագրված առանձին խախտումներին, քանի որ ճնշումները թեկնածուների կամ նրանց վստահված անձանց կամ քաղաքացիների նկատմամբ չեն ունեցել կազմակերպված բնույթ, ընտրակաշառքի մասին մենք ահազանգեր չենք ստացել, այսինքն՝ ընտրակեղծարարության դեպքերը ունեցել են ոչ թե կազմակերպված բնույթ, այլ տեղական նախաձեռնությունների տեսքով են եղել, ընտրությունները Հայաստանում արդեն լրջորեն կայացած են։ Ընտրողներն իրենք հաղթահարել են վախի ենթարկվելու վիճակը և ազատ կարողանում են իրենց դիրքորոշումը ներկայացնել։ Իհարկե, հանձինս այդ խախտումների՝ կան ազատ և արդար ընտրությունների ընդհանուր պատկերը ստվերող երևույթներ, որոնց ուղղությամբ իշխանությունը պարտավորություն ունի քննություն իրականացնելու, հատկապես նրանց նկատմամբ, որոնք իրենց աջակիցների կողմից են եղել։ Այս առումով՝ իշխանությունը լուրջ պատասխանատվություն ունի, բայց մեծ հաշվով զուտ քվեարկության, նախընտրական քարոզչության հետ կախված անհամեմատելի վիճակ է, քան մինչ 2018 թվականը։ Մյուսը կուսակցությունների խնդիրն է․ համայնքային մակարդակում քաղաքական կուսակցությունները՝ որպես ինստիտուտ, դեռևս կայացած չեն։ Իհարկե չեն կարող կայացած լինել, քանի որ օրենսդրական կարգավորումներով փաստացի միակուսակցական համակարգի պայմաններ են եղել, բայց իմ համոզմամբ համամասնական ընտրակարգը նպաստող գործոն է, որ կուսակցությունները կայանան։ Իհարկե, մենք գտնում ենք, որ տեղական մակարդակում բովանդակային ժողովրդավարության ձևավորման փուլում ենք գտնվում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular