ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ի թեկնածուն ոչ միանշանակ է ընդունվել․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշում է կայացրել Թաթոյանի փոխարեն ՄԻՊ-ի պաշտոնում «նշանակել» արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Գրիգորյանի թեկնածության հետ կապված իշխանական թիմում ոչ միանշանակ վերաբերմունք է եղել. շատերը դժգոհել են, որ նա, մեղմ ասած, այդքան էլ նախընտրելի թեկնածու չէ, և նշանակումից հետո այդ տարբերությունը նկատելի է լինելու, առավել ևս՝ Թաթոյանի հետ համեմատած։

Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, տեսակետ է հնչել, որ այդ նշանակումից հետո իշխանությունները հերթական անգամ հայտնվելու են քննադատության թիրախում՝ թե՛ մասնագիտական որակների տեսակետից, թե՛ այն առումով, որ Գրիգորյանը որակվելու է որպես իշխանությունների կամակատար, «սրտի ՄԻՊ», այսինքն՝ ոչ անկախ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular