ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատանդ հոր ձեռքին․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մանիպուլացնել գերիների հարցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վաղուց է ապացուցել, որ չի խորշում նույնիսկ սեփական որդուն օգտագործել իր փնթի քարոզչության համար։ Երեկ էլ, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե պատրաստ է իր որդուն` Աշոտին հանձնել Ադրբեջանում պահվող գերիների դիմաց։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին։ Վարդանյանը նախ հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը ասել էր` պատրաստ է իր որդուն հանձնել գերիների դիմաց։ Պատգամավորը հետաքրքրվեց` ինչպիսի՞ն է իր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, և փակվա՞ծ է արդյոք այդ հարցը իր համար։

«Իմ որդու հետ կապված առաջարկս ուժի մեջ է։ Մենք նախընտրական շրջանում պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակով նման առաջարկ արել ենք Ադրբեջանին, որը, ցավոք, արձագանք չի գտել»,– ասել է Փաշինյանը։

Միջնադարյան բարքերն, իհարկե, 21-րդ դարում չեն գործում, որևէ պետություն, այդ թվում՝ թշնամի պետությունը նման քայլի չի գնա։ Արտառոցը Նիկոլ Փաշինյանին հայտարարությունն է, որ պատոնական և ոչ պաշտոնական խողովակներով անգամ այսպիսի առաջարկ են արել։ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, փոխարենը իր որդուն էլ ներքաշում է այսպիսի անառողջ դիսկուրսի մեջ։ Իհարկե, նրա հազարավոր կողմնակիցներ կարող են «հպարտանալ» կուռքի այս պահվածքից, չգիտակցելով, որ իրենց պարզապես ծաղրում են։

Հիշեցնենք՝ գերիների հարցը կրկին սրվեց ԱԺ նախագահի մասնավոր զրույցի գաղտնի տեսանկարահանման տարածումից հետո։ Ալեն Սիմոնյանն ասում էր, թե գերիները դասալիք են, նրանք իր համար գոյություն չունեն։ ԱԺ նախագահը, ի դեպ երեկ ուշ երեկոյան հանդիպել է բողոքի ակցիա անող հարազատների մի խմբին, մանրամասները չեն հրապարակվում փոխադարձ համաձայնությամբ։ Հայաստանի իշխող ուժը և նրա պարագլուխը ընդամենը այսպիսի քայլերով ապացուցում են, որ պատրաստ են հատել բոլոր մարդկային կարմիր գծերը, միայն թե շարունակեն պաշտոնավարել Հայաստանում։

Գագիկ Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular