ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«3+3»․ Հայաստանին խցկում են թուրքական ձևաչափի մեջ, իսկ իշխանությունը թուլացել և հաճույք է ստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքական «3+3» նախաձեռնությունը միս ու արյուն է ստանում՝ նոր պատուհաս դառնալով, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության համար։ Խաղաղության դարաշրջանի մասին բարբաջող փաշինյանական իշխանությունն էլ թուլացել է, հաճույք է ստանում այդ ձևաչափին մաս կազմելու փաստից։ Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Ազգային ժողովում հայտարարել է, թե, նախնական տեղեկություններով, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի հանդիպում տեղի կունենա։

«Առիթ ենք ունեցել մի քանի անգամ ասել, որ «3+3» ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում, չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը: Եվ առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի ֆորմատի նման հանդիպում է տեղի ունենալու», - խրոխտ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե, նա չի մանրամասնել, որ Հայաստանի իշխանություններին չեն էլ հարցնում՝ ուզո՞ւմ է, թե՞ ոչ մասնակիցը դառնալ։ Միակ երկիրը, որը հստակ դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը, Վրաստանն է, որի իշխանությունները նշել են, թե չեն մասնակցի Ռուսաստանի հետ որևէ ձևաչափի։ Հույս կար, որ Իրանը կդիմադրի՝ դրանով չեղարկելով վտանգը, սակայն իրանական իշխանություններն էլ երկար չդիմադրեցին, այժմ տվել են իրենց համաձայնությունը։ Փաշինյանը նաև նշել է, թե Հայաստանը նիստին մասնակցելու է արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով՝ չհստակեցնելով, թե որ փոխնախարարն է ներկայացնելու Հայաստանի շահերը և որտեղ է անցկացվելու հանդիպումը։ Թերևս, հայ հանրությունն ամենավերջում կիմանա, թե ինչ նոր աղետ է իր գլխին բերել փաշինյանական իշխանությունը։

Աշոտ Տոնոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular