ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործ ունենք իշխանապետության հետ, որտեղ վարույթ իրականացնող մարմինները սարսափում են իշխանության ղեկավարի մասով ոչ ստանդարտ որոշումներ կայացնել. Արծվիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանության ներկայացուցիչները նախագծի հիմնավորումները վերածում են լրիվ ուրիշ գործընթացի, ո՞վ է դեմ ոչ հայհոյախառը արտահայտություններին, ոչ ծայրահեղ վիրավորանքներին, բայց խոսքը ուրիշ բանի մասին է։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Եթե իշխանությունն ինքն իր խոսույթում, իր վարքագծում չի տանում այն քաղաքականությունը, որ բացառի հայհոյախառը արտահայտությունը, փոխարենը օգտագործում է խորհրդարանում իր քանակական առավելությունը, գործադիր իշխանության մեջ ունեցած դերակատարությունը, վարույթ իրականացնող մարմինների նկատմամբ իր ազդեցությունը սկսած Քննչական կոմիտեից ավարտված Դատախազությունով։

Ընդ որում, Հանրայինի վազող տողով գնում էր հետևյալ արտահայտությունը` «վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Դատախազությանը»։ Այսինքն՝ որևէ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հանձնարարել գլխավոր դատախազին, որը սահմանադրական մարմին է և որի հիմնական գործառույթն ամբողջ հասարակության համար արդարադատության հիմքեր ստեղծելու գործառույթն է»,– ասաց նա։

Արծվիկ Մինասյանը պնդեց, որ գործ ունենք իշխանապետության հետ։ «Քրեական վարույթ իրականացնող մարմինները սարսափում են գործադիր իշխանության ղեկավարի մասով ոչ ստանդարտ որոշումներ կայացնել»։

Պատգամավորի խոսքով՝ վիրավորանքը քրեականացնող օրենքի կիրառումն անընկալելի է վարույթ իրականացնող մարմինների համար, քանի որ չկա պատշաճ կիրառական պրակտիկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular