ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա». Իրանի նախագահը՝ Էրդողանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ահաբեկչության դեմ պայքարը:

Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, Ռաիսին ընդգծել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է սերտ համագործակցեն ընդդեմ ահաբեկչության դեմ պայքարի: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքը այլ երկրների ինքնիշխանության հարգումն է:

«Մենք ընդգծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա», - նշել է Իրանի նախագահը:

Իր հերթին Էրդողանը կարևորել է երկու հարևանների համագործակցությունը հատկապես տնտեսության և անվտանգության ոլորտում և ասել.«Տարածաշրջանի երկրների միջև գերիշխում է համագործակցության գաղափարը, և վերջին այցերն ու խորհրդակցությունները ցույց են տալիս դրա հաջողությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular