ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում իրականացվող սոցհարցումները ցույց են տալիս, որ իշխող ուժերի վարկանիշը նվազել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում վերջին շրջանում իրականացվող սոցհարցումները ցույց են տալիս, որ զգալիորեն անկում են ապրել իշխող «Ժողովրդական դաշինք»-ում ներառված «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների վարկանիշները, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Metropoll Araştırma» կազմակերպության իրականացրած հարցման արդյունքների համաձայն՝ «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցություններից կազմված իշխող «Ժողովրդական դաշինք»-ի օգտին հանդես է եկել հարցվածների 40,9 տոկոսը, իսկ 37,5 տոկոսը հանդես է եկել «Ազգային դաշինք»-ի մեջ ընդգրկված քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» և «Լավ» կուսակցության օգտին: 

Հարցման համաձայն՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին հանդես է եկել հարցվածների 12,8 տոկոսը: 

Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի կողմնակիցների թիվն անցել է իշխող կուսակցություններից, ինչը հաջորդ ընտրություններում վերարտադրվելու տեսանկյունից մեծ վտանգ է առաջացնում Թուրքիայում կառավարող ուժերի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular