ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն: Այս մասին ասված է դաշինքի տարածած հայտարարությունում:

«Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:

Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:

Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,- նշված է հայտարարությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular