ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի բռնապետն ուղիղ հայտարարել է, որ եթե այդ «միջանցքը» չտան, այն ուժով կվերցնեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Արցախի Հանրապետության օկուպացրած Քարվաճառի շրջանում։ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի դիրքերի ուղղությամբ էլ նկատվում է ակտիվություն։
 
Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։
 
Հարցին, թե ի՞նչ նպատակով է կայանում զորավարժությունները փորձագետն ասաց․ « Եթե ուսումնասիրենք զորավարժությունների սցենարը, ապա կտեսնենք, որ դրանք հարձակողական բնույթ են կրում։ Այստեղ գործում է նաև հրաձգային և հեռահար զինտեխնիկայի օգտագործման մեխանիզմների տվյալ տարածքում տիրապետելու սցենարը։
 
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի դիրքերի ուղղությամբ հակառակորդի ակտիվացումը ևս պայմանավորում եմ հենց այս զորավարժություններով, քանի որ, բացի խաղարկային զորավարժություններից, ըստ էության, անցկացնում են նաև մարտական զորավարժություններ, որի նպատակը ավելի իրական պատկեր ստանալն է։ Փորձ են կատարում այսպես ադապտացվել Քարվաճառի տարածքին։ Այնպես որ, զորավարժությունների անցկացումը և թշնամու ակտիվացումն այդ տարածքում փոխկապակցված է միմյանց հետ։ Բաքվի բռնապետն ուղիղ հայտարարել է, որ եթե այդ «միջանցքը» չտան, այն ուժով կվերցնեն։ Միևնույն ժամանակ, այդ զորավարժություններով նրանք ազդում են հայ հասարակության վրա, որովհետև մենք արդեն թիրախային ենք դարձել, զգայուն ենք այս հարցերի շուրջ, դրա համար ցանկացած նմանատիպ գործողություններ դիտարկում ենք շատ ավելի զգայական, քան պետք է դիտարկել։ Հայ հասարակությունը չպետք է այդքան մեծ ուշադրություն դարձնի այդ զորավարժություններին, սակայն ՀՀ իշխանությունը պետք է ի գիտություն ընդունի, վերջիվերջո, եթե գնում են «խաղաղության դարաշրջանի», չպետք է այդ հաճախականությամբ զորավարժություններ լինեն»։
 

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular