ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում միշտ էլ ներքաղաքական լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջին երկու օրերին բավականին լարված է։ Վերջերս էլ համացանցում տարածվեց Ալեն Սիմոնյանի աղմկահարույց տեսանյութը, որից հետո բազմաթիվ հասարակական գործիչներ ասացին, որ Ալեն Սիմոնյանը պետք է պաշտոնանկ արվի ու նաև զրկվի պատգամավորական մանդատից ու այդ գործընթացը պետք է սկսի հենց իշխող քաղաքական ուժը։

Այս ամենի մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը` քաղաքագետն ասաց․ «Ներքաղաքական իրավիճակը շատ վաղուց է լարված, այն սկսվել է 44-օրյա պատերազմի ավարտից հետո ու շարունակվում է մինչ օրս, պարզապես ինչ-որ իրադարձությունների հետ կապված՝ քարոզչական դաշտում այդ լարվածությունը ուժեղանում կամ թուլանում է։ Իրականում այդ ներքին լարվածությունը միշտ կա, ու Հայաստանում միշտ էլ ներքաղաքական լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է, այս առումով ոչինչ չի փոխվել: Ընդհանուր տպավորությունս այնպիսին է, որ իշխանությունները տարբեր գործողություններով, հայտարարություններով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել շատ ավելի կարևոր արտաքին քաղաքական մարտահրավերներից»։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի տեսանյութին` Արմեն Բաղդասարյանը ասաց․«Այս ամենում գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության բարձրագույն ներկայացուցիչը այդպիսի բան է հայտարարում, իսկ այդ պաշտոնյան պետք է հասկանար, որ իր այդ հայտարարությունը կարող է ցանկացած ուժի կողմից օգտագործվել։ Նա պետք է իրեն թույլ չտար նման հայտարարություն անել, էլ չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին։ Իսկ եթե այդ հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական ներկայացներ, ապա առաջին հերթին պետք է հրաժարական տար վարչապետը, որովհետև Ալեն Սիմոնյանը, մեծ հաշվով, կրկնել է այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, եթե այդ արտահայտությունը հրաժարականի լեգիտիմ պատճառ է, իսկ իմ համոզմամբ՝ այդպիսին է, ուրեմն առաջին հրաժարական տվողը պետք է լինի վարչապետը և ոչ թե քավության նոխազ փնտրի ու փորձի ներքաղաքական լարվածությունը թուլացնել այս քայլերով»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular