ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Ես հող ծախող չեմ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դրսից Հայաստան ժամանած երիտասարդ բիզնեսմենները որոշել են մարզերից մեկում ջերմոցներ դնել՝ բավականին մեծ տարածքի վրա, եւ սկսել են գյուղացիների հետ բանակցել՝ նրանց հողերը գնելու համար։ Ոմանք հեշտ համաձայնել են, քանի որ այդ հողերը գրեթե չեն մշակում, մյուսները չեմուչում են արել, հետո համաձայնել, երրորդները մեծ թվեր են կրակել, հիմնականում՝ ստացել։ Սակայն բանն այն է, որ եթե կտոր-կտոր գնվող հողատարածքների մեջ մեկն անգամ չհամաձայնի վաճառել, ծրագիրը հնարավոր չի լինի իրականացնել։

Պարզվել է, որ նախատեսված տարածքում կա մի տարեց մարդ, որի հողը գրեթե մեջտեղներում է, բայց ոչ մի գնով չի ուզում վաճառել հողը․ ինչ գին առաջարկում են, չի համաձայնում։ Եվ հսկայական ծրագիրը, որը նաեւ շահավետ է տվյալ մարզի համար ու հազարավոր աշխատատեղեր է ստեղծելու, տապալվում է։ Բիզնեսմենները հազար մեթոդի ու մարդու են դիմում, որ սեփականատիրոջ հետ խոսեն, համոզեն։ Տարեց մարդը հպարտ հայտարարում է․ «Ես հող ծախող չեմ։ Կարող ա՞ գիտեք ես Նիկոլն եմ, էլ էդ հարցով ինձ չդիմեք»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular