ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ օրակարգ կամ ինչպե՞ս շեղել ընդդիմությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով կալանավորված պատգամավորները պետք է ազատ արձակվեն։ Հայցը ՍԴ ներկայացվել էր պատգամավորների առնվազն մեկ/հինգերորդի դիմումի հիման վրա, որոշվել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ կալանավորված պատգամավորներին պարտավոր են ժամ առաջ ազատ արձակել, իսկ առանց խորհրդարանի թույլտվության նրանց չեն կարող պահել կալանքի տակ։ Թերևս, այս որոշումը կարելի կլիներ արդարադատության լուրջ հաղթանակ համարել, ոգևորվել ոչ պակաս, քան ընդդիմադիր պատգամավորները, եթե չլիներ մի էական հանգամանք։
 
Ոչինչ չի խանգարում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կրկին կալանքի տակ ուղարկելու Մեղրիի և Սիսիանի նախկին համայնքապետեր Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Գլխավոր դատախազն այս անգամ էլ միջնորդությամբ կմտնի Ազգային ժողով, գրեթե սահմանադրական մեծամասնություն ունեցող իշխող ուժը միաձայն և առանց սեթևեթանքների կդակի միջնորդությունը, և կալանքից ազատված և մի քանի օր դրսում անցկացրած պատգամավորները կրկին կուղևորվեն քրեակատարողական հիմնարկ։ Ընդդիմության օգուտն էլ կլինի հանդիպել իրենց գործընկերներին, պաչիկով բարևել, հարցնել նրանց որպիսությունը, նույնիսկ սուրճ էլ կխմեն նրանց հետ։ Եվ վերջ․ ընդամենը այսքանը։ Իսկ իրական խնդիրները, երկրի առջև ծառացած մարտահրավերները այդպես էլ կմնան բաց վերքի պես արյունահոսելով։ Եթե ընդդիմության միակ բանուգործը կալանավորվածներին մեկ ազատել, մեկ՝ կրկին կալանավորելու հարցն է, ապա իսկապես ցավակցում ենք ՀՀ քաղաքացիներին։ Իսկ փաշինյանական իշխանությունը, արձանագրենք, կրկին շեղում է բոլորի ուշադրությունը՝ սեփական ազգակործան օրակարգն առաջ մղելու համար։
 
Էդգար Հակոբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular