ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցհարցումները հուսադրող չեն ո՛չ Փաշինյանի, ո՛չ ընդդիմության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը հրապարակել է քաղաքական զարգացումների վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Հարցումները խայտառակ պատկեր են ցուցադրում թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտներում, թեև Նիկոլ Փաշինյանի վարչախումբը փորձում է համոզել հանրությանը, թե քափուքրտինքի մեջ աշխատում են օրուգիշեր։
 
2019 թվականի մայիսին հարցվածների 1.7 տոկոսը տնտեսական վիճակը համարում էին շատ լավ, 9.2 տոկոսը՝ լավ, իսկ 54.5 տոկոսը։ Վատ և շատ պատասխանները տվել էին համապատասխանաբար 22.5 և 10.9 տոկոսը։ Այս տարվա նոյեմբերին իրավիճակը ծայրահեղ փոխվել է։ Տնտեսության վիճակը շատ լավ են գնահատում հարցվածների 0.8 տոկոսը, լավ՝ 5.1 տոկոսը, միջին՝ 24.9 տոկոսը։ 29.7 և 36.6 տոկոսը տնտեսական իրավիճակը գնահատում են վատ և շատ վատ։ Երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը՝ 39.4 տոկոսը համարում են անվտանգային հարցերը, 34 տոկոսը՝ նոր պատերազմի վտանգը։ 23.3 տոկոսը՝ խնդիր է համարում սահմանազատումը, 12 տոկոսը՝ գերիների վերադարձը։ Տնտեսությունը, կրթությունը, կոռուպցիան և նախկինում առաջատար դիրքերում գտնվող այլ խնդիրներ այժմ լրջորեն նահանջ են ապրել։
 
Հարցվածների մեծամասնությունը հավանություն չի տալիս վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի և նախագահի գործունեությանը։ Եթե 2018 թվականին հարցվածների 84 տոկոսը լիովին կամ մասամբ դրական էր գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը, ապա այս տարի այդ թիվն իջել է 30,7-ի։ 15.3-ը բացասական, իսկ 35.4 տոկոսը՝ բացարձակ բացասական է գնահատում Փաշինյանի կառավարության գործունեությունը։
 
Հարցվածների 46 տոկոսն ընդգծել է, որ հեղափոխությունից իր սպասելիքներն ընդհանրապես չեն արդարացել, հարցվածների կեսից ավելին էլ չի վստահում Նիկոլ Փաշինյանին։ Այդուհանդերձ, որքան էլ պարադոքսալ է, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային այս կիրակի, ընտրողների զգալի մասը՝ 25 տոկոս իր քվեն կտար Փաշինյանին։ Նրա մոտակա հետապնդող «Հայաստան» դաշինքը միայն 14 տոկոս է ստացել։ Մյուս կուսակցությունները չնչին ձայներ են ստացել, հարցվածների 17.9 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 20.2 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։ Թերևս, այս հարցումները ապացուցում են, որ անկախ պատերազմում կրած պարտությունից, երկրին բերած քաղաքական և տնտեսական արհավիրքներից, Փաշինյանը դեռ զգալի ազդեցություն ունի։ Իսկ ընդդիմությունը պարտավոր է հաշվի առնել այդ հանգամանքը՝ միավորվելու, ավելի լայն ճակատով և իրատեսական օրակարգով պայքարելու գործող իշխանությունների դեմ։
 
Սամվել Վարդանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular