ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների վարկաբեկումն ու Նիկոլ Փաշինյանի բարոյազրկումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գերիների հարցն ուզում են այսօր մեր պետության և ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար: Այո՛, նրանք մեզ կներեն՝ 1 կամ 2 երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե հանուն իրենց ազատության մենք զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- դեռ հունիսի 7-ին Արմավիրում քարոզչական հանդիպման ժամանակ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Վեց ամիս անց գերիները դեռ ադրբեջանական բանտերում են, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն այլևս կարիք չունեն նրանց հարցը քարոզչության համար օգտագործելու։ Փոխարենը, փաշինյանական իշխանությունը որոշել է առանց խտրականության նրանց բոլորին ներկայացնել որպես «դասալիք» ու դավաճան, վարկաբեկել ծանր կացության մեջ հայտնված, կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցներին։ Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել վերջիներիս կալանավորելու համար։ ԱԺ նախագահի սենսացիոն հայտարարությունից առաջ էլ Փաշինյանն էր ակնարկել գերիների դեմ քրգործեր բացելու մասին։ Իշխանության այսպիսի հրեշավոր պահվածքը մեկ պատճառ ունի։ Գերիների, ռազմագերիների խնդիրը վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվող և ամենատարբեր համատեքստում բարձրաձայնվող հարցերից է։ ԱԺ պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի կարծիքով, այս իշխանությունը, գիտակցելով իր անճարությունը, անզորությունը, փորձում է ռազմագերիների, գերիների հարցը հասարակական ու քաղաքական օրակարգից հանել՝ նրանց վարկաբեկելու, առանց տարբերակում մտցնելու «դասալիք», հանցագործ անվանելու միջոցով։ Իհարկե, յուրաքանչյուր անձի գերեվարվելու դեպքով պետք է քննություն լինի, պարզվեն, թե ինչ հանգամանքներում է նա գերեվարվել։ Սակայն մինչ այդ իշխանությունը պարտավոր է վերադարձնել հայրենիք, արդար ու բազմակողմանի քննություն անցկացնել, հանցանք կատարածներին իրավական պատասխանատվության ենթարկել։ Եվ այդ ամենը բացառապես անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, առանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռների մարդկանց չթիրախավորելով, նրանց իշխանության մեղքերի քավության նոխազ և քարոզչական նյութ չդարձնելով։

Դանիել Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular