ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների իշխանությունները 110 նահանգների և երկրների են հրավիրել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որն անցկացվում է դեկտեմբերի 9-10-ը՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Այդ երկրների թվում են նաև Հայաստանը և Վրաստանը։ Հրավիրյալների ցուցակում չկան Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ։ Հայաստանը գագաթնաժողովին ներկայացնում և ելույթ է ունենալու Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես և սպասվում էր, Ռուսաստանը ծանր է ընդունելու գագաթնաժողովի փաստը, նաև մեղադրանքներ է հասցեագրելու դրա մասնակիցներին։ «ԱՄՆ-ն՝ դեկտեմբերի 9-10-ը կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակիցներին, ամերիկյան շահերը սպասարկելու «պատվավոր իրավունք» կտա։ Այս մասին՝ հինգշաբթի իր Telegram ալիքում, գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այս միջոցառման նպատակը «մարդկանց, երկրներին ժողովրդավարականի և ոչ ժողովրդավարականի բաժանելն է»։ Ոչ միայն արտաքուստ, ներքին խողովակներով ևս թե՛ Հայաստանին, թե՛ մասնակից այլ երկրների հասկացրել են, թե չարժե մասնակցել գագաթնաժողովին։

Թերևս, առաջին անգամ գովենք գործող իշխանություններին, որ չեն ընկրկել և տվել են ԱՄՆ կազմակերպած գագաթնաժողովին մասնակցելու համաձայնությունը։ Թեպետ մեր տարածաշրջանը գտնվում է ՌԴ անմիջական ազդեցության տակ, փաշինյանական իշխանությունն էլ բոլոր թելերով դարձել է ՌԴ ձեռքի խաղալիքը, բայց, այդուհանդերձ, որոշ դեպքերում հարկավոր է ինքնուրույնություն դրսևորել։ Բացի այդ, գագաթնաժողովին չմասնակցելու դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կունենար թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Արևմուտքի այլ առաջատար երկրների հետ հարաբերություններում։ Իսկ այսօր առավել քան անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր միջոցները օգտագործել՝ ՀՀ և Արցախի շահերն առաջ մղելու համար։

Հովհաննես Մեհրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular