ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը չպետք է մտնի Ադրբեջանի թելադրած օրակարգի մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հրապարակումից 3 օր առաջ Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։ Հայկական կողմը, սակայն, ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է այս տեղեկությունը։

Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը ստում է` ադրբեջանագետն ասաց․ « Անկեղծ ասած ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Այդ ամենի մասին մենք ոչ մի փաստական մեկնաբանություն մեր կողմից չունենք, չենք կարող հենվել միայն ադրբեջանական կողմի հայտարարությունների վրա։ Ուղղակի հավելեմ, որ բացի նրանից, որ երկու օր առաջ նրանց արտգործնախարարությունը կրկին նախահարձակ լինելով ողջունեց ու նման հայտարարությամբ հանդես եկավ, այսօր ադրբեջանական համացանցում և տարբեր լրատվամիջոցներում քննարկվում է, թե դրանք անպետք ու անօգտակար քարտեզներ են եղել, և իրենք իրենց խաբված են համարում։ Ես չգիտեմ, թե ինչ նպատակով են այդ հրապարակումներն ու քարոզչությունն արվում, որովհետև մեր կողմից մենք փաստացի որևէ ապացույց չունենք։ Կարող եմ ասել, որ Հաագայի դատարանի որոշումն իսկապես կարևոր էր մեզ համար, թեև ռազմագերիների անհապաղ վերադարձի պահանջը չբավարարվեց, բայց եղած մի քանի արձանագրումներն իսկապես կարևոր են, որ հետագա բանակցությունների ժամանակ կարող ենք օգտագործել այդ որոշումը։ Հաագայի որոշումը շատ կարևոր գործիք է մեր ձեռքին, որը պետք է շատ ճիշտ օգտագործենք»։

Հարցին, թե Ադրբեջանական կողմը ինչո՞ւ է նման հայտարարություններ անում` Տաթևիկ Հայրապետյանն ասաց․ «Ադրբեջանական կողմը միայն այսօր է այդ խոսույթը շրջանառել, ենթադրում եմ, որ դա հաջորդել է իրենց ԱԳՆ հայտարարությանը։ Ենթադրենք՝ այդ քարտեզները ստացել են, բայց ե՛րբ են հասցրել ուսումնասիրել ու նման կարծիք արտահայտել։ Բայց պետք է նշեմ, որ սխալ եմ համարում այդ գործողությունները՝ քարտեզներ՝ գերիների դիմաց, որովհետև գերիների մասով կա հստակ կետ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հայկական կողմը չպետք է մտնի Ադրբեջանի թելադրած օրակարգի մեջ, որը «առևտրի» օրակարգ է»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular