ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է մեզ սպասում 2017 թվականին. պայծառատեսների կանխագուշակումները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

astromystik.ru

Աստղագետների և պայծառատեսների կանխատեսումների համաձայն 2017 թվականը խոստանում է լինել բավականին բարդ: Ռուս հայտնի պայծառատես Սուրբ Մատրոնան ասել է, որ 2017 թվականը վճռորոշ է լինելու մարդկության համար: «Շատերը կընկնեն գետնին, կընկնեն մահացած: Դա տեղի կունենա երեկոյան: Առավոտյան ամեն ինչ կորած կլինի գետնի տակ», - այսպես են հնչում 20-րդ դարի ամենահայտնի պայծառատեսներից մեկի խոսքերը կապված 2017-ի հետ: Դժվար է հստակ ասել, թե ինչ ի նկատի ուներ Սուրբ Մատրոնան, սակայն շատերը հակված են կարծելու, որ այստեղ խոսքը մարդու հոգևոր կողմի մասին է:

«Կանհետանա սովորական իշխանությունը: Իշխանության համար պայքար կսկսվի: Մարդկանց ագահությունը կանցնի քաղաքներ և դաշտեր: Կենդանիների նման նրանք կկատաղեն, և դա կանդրադառնա ապագայի վրա», - 2017-ի մասին ասել է Վանգան:

Ըստ Նոստրադամուսի 2017 թվականին Մերձավոր Արևելուքում պատերազմը շարունակվելու է, ավելին՝ նոր զինված հակամարտություն է սկսվելու Իրանի և Թուրքիայի միջև, որում հաղթելու է Իրանը: Նոստրադամուսը 2017 թվականի համար կանխագուշակել է նաև ջրհեղեղ. «Ջուրը կբարձրանա, և երկիրը կերևա ջրի տակից», - ասել է ֆրանսիացի պայծառատեսը:

Աստղագետ Վլադ Ռոսսի կանխատեսմամբ 2017 թվականի վերջին Ռուսաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու, քանի որ կառավարությունն իշխանության է եկել այն ցիկլում, երբ Սարոսի խավարում է տեղի ունեցել: Եթե անձը գալիս է իշխելու հենց այդ ժամանակ, ապա ցիկլի ամբողջական ավարտից հետո հեռանում է, իսկ այդ 18.5 տարի տևած ցիկլը վերջանում է 2017 թվականի վերջին: Նրա կանխատեսմամբ Ռուսաստանը ճգնաժամից դուրս կգա 2020 թվականին:

ԱՄՆ-ի համար տարին ևս բավականին ծանր է լինելու: Վանգան կանխատեսել էր, որ «սև նախագահը լինելու է վերջինը», քանի որ երկիրն աշխարհի երեսից կվերանա: 44-րդ նախագահից հետո ԱՄՆ-ի կործանման մասին կանխատեսումներ արել են նաև այլ պայծառատեսներ՝ մասնավորապես 15-րդ դարի վերջին -16-րդ դարում ապրած ֆրանսիացի վանական Ռենո Ներոն, 20-րդ դարի սկզբի ամերիկացի հայտնի պայծառատես Էդգար Քեյսին: Ամեն դեպքում էքստրասենսները կարծում են, որ ԱՄՆ-ի համար տարին իհարկե բավականին բարդ է լինելու հատկապես տնտեսական առումով, սակայն երկրում քաոսի և առավել ևս ԱՄՆ-ի կործանման մասին դեռ վաղ է խոսել:

Նշենք, որ այս աստղագետների և պայծառատեսների կանխագուշակություններից շատերն իրականացել են, սակայն հավատա՞լ դրանց, թե՝ ոչ, յուրաքանչյուրը պետք է որոշի ինքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular