ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ նախագահը շտապել է առանց «Պատիվ ունեմ»-ի գրավոր որոշման մեղադրանքեր ներկայացնել. Հայկ Մամիջանյան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ալեն Սիմոնյանը ոնց լայքի և շեֆերին հաճոյանալու (տարբեր ժամանակներում՝ տարբեր շեֆերի) համար ստատուս գրող կար՝ այդպես էլ մնացել է: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Նաև այն պատճառով, որ առանց «Պատիվ ունեմ» խմբակցության գրավոր որոշումը (որը մենք ներկայացնելու էինք երկուշաբթի օրվա ֆրակցիայի նիստին) ստանալու, ենթադրում եմ, հիմնվելով Պետրոս Ղազարյանի ԴԵՌ ԵԹԵՐ ՉԳՆԱՑԱԾ հաղորդման ժամանակ հնչեցրածս կարծիքի վրա ստատուս է գրում՝ փորձելով իր պաշտոնանկության հարցը որպես պետությանը սպառնացող վտանգ ներկայացնել։

Հետաքրքիր է, իսկ Հունաստանում պարելիս կամ «խնայողությունների» հաշվին թանկարժեք մեքենա գնելիս էլ էր մտածում պետությանը սպառնացող վտանգի մասին:

Պետությանը սպառնացող վտանգը հենց ձեր նմանների կակիստոկրատիան է: Ու մեծ հաշվով Ալեն Սիմոնյանը իր խոսքի արժեքը գիտակցելու, լրջանալու խնդիր ունի. գերիների նկատմամբ «մեղադրական դատավճիռ» կայացնելուց ու նրանց դասալիք հռչակելուց հետո, երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուց հետո, միակ ճիշտ քայլը կլիներ գոնե լռելը:

Իսկ ինչ վերաբերվում է սահմանին առկա կրակոցներին, ապա պետք է նշեմ՝ քանի ձեր իշխանությունը պետության ղեկին է, սահմանին անընդհատ կրակելու են, անընդհատ նոր զոհեր և գերեվարման դեպքեր են գրանցվելու․ Հայաստանը շարունակելու նոր տարածքներ կորցնել», նշել է Մամիջանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular