ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը միտումնավոր չի հիշատակել պատերազմը ԱՄՆ գագաթնաժողովին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ տեղի ունեցող «Հանուն ժողովրդավարության» համաժողովը հրաշալի առիթ էր աշխարհի հարյուրից ավելի երկրների ղեկավարների մոտ կրկին բարձրացնելու Հայաստանի շահերը, ներկայացնելու 44-օրյա պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի կատարած վայրագությունները, պատմելու Արցախի ժողովրդի, նրա կրած զրկանքների մասին։ Իրեն և սեփական պետությունը հարգող ցանկացած ղեկավար այդպես էլ կվարվեր, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չմոռացավ հիշեցնել «թավշյա հեղափոխությունը», երեք տարում իր կազմակերպած՝ իբր ժողովրդավարական ընտրությունները, և ոչ մի բառ Արցախից։

Առցանց անցկացվող միջոցառման իր ելույթում Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարության համար Հայաստանը պայքարել է իր ժամանակակից պատմության ողջ ընթացքում, իսկ մասնավորապես վերջին 3 տարում հայերը ընտրել են ժողովրդավարությունը ավտորիտարիզմի փոխարեն 2 անգամ։

«Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Երկրորդը տեղի ունեցավ 2021 թվականին՝ ավերիչ պատերազմից հետո։ Հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին։ Իսկապես, ժողովրդավարությունը մշտական աշխատանք է, որն ընթացքի մեջ է», - ասաց Փաշինյանը:

Կոտրատված անգլերենով, անհասկանալի առոգանությամբ նա ընթերցեց նախապես գրած տեքստը, իսկ ԱՄՆ նախագահն ու համաժողովի մյուս մասնակիցները ոչինչ չլսեցին պատերազմի մասին։ Թերևս, ՀՀ վարչապետի այս արարքը միտումնավոր էր։ Վախենո՞ւմ էր Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր արձագանքից, փորձո՞ւմ մոռացության մատնել պատերազմն ու նրա հետևանքները, թե՞ այլևս ինքն ու իր թիմն էլ չեն ցանկանում հիշել Արցախի մասին, բարդ է ասել։ Միջազգային ցանկացած հավաքույթի ժամանակ թշնամական պետության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում Հայաստանի դեմ հայտարարություններ անելու, մեր երկրին միջազգային իրավունքի խախտումների մեջ մեղադրելու, իրենց շահերը առաջ մղելու համար։ Փաշինյանական իշխանության համար, ըստ ամենայնի, այլևս չկա Արցախի հարց, իսկ իրենց ավելի հետաքրքրում է սեփական պաշտոնավարումը, քան արցախցին։

Հայկ Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular