ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեսպաշտության շքահանդես․ Փաշինյանի համար կարևորը աթոռն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկիր։ Այդ մասին նա հայտարարել է Խորհրդի նիստի ժամանակ։

«Ես սրտանց ողջունում եմ, երկարամյա տարաձայնությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ես կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք կարծում։ Ընդ որում, ինչպես նախկինում ասում էինք, հնարավոր եմ համարում Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցությունների անցկացումը, որպեսզի նա ևս դառնա դիտորդ երկիր»,- հայտարարել է Նազարբաևը։

Հայաստանից խորհրդի նիստին մասնակցել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ եք կարծում՝ նա արձագանքել է արդյո՞ք Նազարբաևի այս հայտարարությանը, թե՞ ոչ։ Պատասխանեմ՝ ոչ։ Զրո արձագանք, զրո դիմադրություն։ 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում` Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որի նպատակն էր սադրել Հայաստանին և կանխել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Չտրվելով սադրանքին՝Սերժ Սարգսյանն այդ պահին չարձագանքեց, և Հայաստանն անարգել մտավ ԵԱՏՄ: Փոխարենը, նույն Փաշինյանն ու նրա կոհորտան Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ էին հասցեագրում՝ իբր նա չի պատասխանել Նազարբաևին։ Այսօր արդեն Նազարբաևի ապտակին Նիկոլ Փաշինյանը բառ անգամ չի ասում, չի հակադարձում, որ ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն, բոլոր այն երկրները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունների հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ, չեն կարող ստանալ ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործընկերոջ կարգավիճակ։ Բարեբախտաբար, ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ քանի դեռ այդ երկիրը Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, նման անդամակցումն անհնարին է։ Իսկ Փաշինյա՞նը․․․ նա որևէ խնդիր չունի միջազգային ասպարեզում ապտակներ ստանալու, կուլ տալու, ոտատակ տալու իր ու սեփական երկրի արժանապատվությունը։ Կարևորը վարչապետի աթոռն է։

Սամվել Ավետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular