ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները կառաջադրե՞ն իրենց ՄԻՊ թեկնածուներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ի կողմից ՄԻՊ թեկնածուի շուտափույթ առաջադրմանը, ասաց, որ ՔՊ-ն չի շտապում, կարծում է, որ, ամենայն հավանականությամբ հանրությանը մեսիջներ են ուղարկում:

«Երևի հանրությանը մեսիջներ են ուղարկում, հարևան երկրներին, թե ինչ են ուզում, իրենց տեսլականը Հայաստանի ինչպիսինն է և այդ թեկնածուով որոշ երկրների որոշակի մեսիջներ են փոխանցում»,-ասաց Նազարյանը:

Մեր հարցին, թե արդյոք դա այսպես կոչված «խաղաղության դարաշրջանին» է վերաբերում, Նազարյանն ասաց, որ ափսոս է խաղաղություն բառը օգտագործել իրենց այդ ձևակերպումներում և առաջարկել կիրառել ստորացման դարաշրջան եզրույթը ու հավելեց, որ դա ստորացման դարաշրջանի տիրույթում է այդ թեկնածությունը:

Ինչ վերաբերում է սեփական ՄԻՊ թեկնածուի առաջադրմանը, Նազարյանն ասաց, որ այժմ խմբակցությունում քննարկում են նպատակահարմարությունը, սակայն դեռ վերջնական որոշում չեն կայացրել:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ իր խորին համոզմամբ արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաարդյունավետ, իսկապես պետության համար աշխատող միակ արդյունավետ ինտիտուտը կամ սակավաթիվներից մեկը Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակն է:

«Տիտանական աշխատանք, որի համար յուրաքանչյուր առիթը ես օգտագործում եմ իր ու իր թիմից շնորհակալություն հայտնելու, և բնականաբար ոսկորի պես կանգնած է իշխանությունների կոկորդին ու իրենք վայրկյան շուտ փորձում են իրենից ազատվել: ՔՊ-ի կողմից թեկնածուի հետ կապված՝ «ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու» եզրույթն ինքնին շատ բան է ասում մարդու մասին, իր որակական մասնագիտական հատկանիշների մասին ևս խոսելն ավելորդ է»,-ասաց Մամիջանյանը:

Ինչ վերաբերում է սեփական ՄԻՊ թեկնածուի առաջադրմանը, Մամիջանյանն ասաց, որ այս պահի դրությամբ նմանօրինակ պատրաստակամություն իրենց խմբակցությունը չունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular