ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԶԼՄ-ների հավատարմագրման պարտադիր կարգը, պետք է կիրառեն պետական մարմինները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց լրատվամիջոցներին առնչվող նախագծերի հերթական փաթեթը, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել կեղծ էջերից արտատպած վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկատվության համար։ Լրագրողական համայնքն այս նախագծի փաթեթը դժգոհությամբ ընդունեց ու առաջարկներով էր հանդես եկել,։

Այս մասին զրուցել ենք մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

Հարցին, թե ինչ գիտի այս նախագծի մասին մասնագետն ասաց. « Միակ էական առաջարկությունը, որն ընդունվել է, այն է, որ նախագծի սկզբնական տարբերակում արգելում էին հղում տալ չնույնականացվող աղբյուրներին, փոփոխված տարբերակով հղումը չի բացառվում, բայց եթե աղբյուրը չնույնականացվող է, ապա նյութի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բուն լրատվամիջոցը, որն այդ նյութը տարածել է։ Սա այն նորմն է, որն ընդունված է միջազգային մակարդակում։ Ամեն դեպքում վերջնական տարբերակն ավելի ընդունելի է, քան ի սկզբանե կար, իսկ մեր մնացած առաջարկություններից, եթե նույնիսկ ինչ-որ բաներ ընդունվել են, ապա դրանք էական փոփոխություններ չեն առաջացնում ու ընդունված օրենքը շարունակում է մտահոգություններ առաջացնել։ Մտահոգություններից հիմնականը վերաբերում է ԶԼՄ-ների հավատարմագրման պարտադիր կարգին, որոնք պետք է կիրառեն պետական մարմինները։ Այս կետը, մեր կարծիքով, չպետք է լիներ, ու յուրաքանչյուր պետական կառույց պետք է ինքը որոշեր իր քաղաքականությունը ԶԼՄ-ների հավատարմագրման հարցում»։

Անդրադառնալով այն հարցին, որ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ որով պետք է ուժը կորցրած ճանաչել ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածը մասնագետն ասաց. «Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ նպատակով է դա արվում, բայց որ ողջամիտ և իրավաչափ չէր քրեական օրենսգրքում այդ փոփոխությունը, քանի որ համոզված եմ, որ պաշտոնյաների և ընդհանրապես հանրային դեմքերի ավելի կայուն կամ ուժեղ պաշտպանությունը խոսքից՝ լինի վիրավորական խոսք, թե որևէ այլ, քան այլ քաղաքացիների, անթույլատրելի է: Այդ նախաձեռնությունը, որին ժամանակին կողմ քվեարկեց խորհրդարանական մեծամասնությունը, որքան շուտ չեղարկվի, այնքան լավ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular