ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր վերադարձած գերիներին մեղադրանք առաջադրելն անընդունելի է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Գերիներից մեկն արդեն կալանավորվել է, իսկ մյուսը, որը մայոր է, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։

Հարցին, թե գերիների հանդեպ այս քաղաքական մոտեցման մասին ինչ կարծիք ունի իրավապաշտպանը Ժաննա Ալեքսանյանն աաաց. «Բացասական վերաբերմունք ունեմ կատարվողի առնչությամբ։ Նոր վերադարձած գերիներին մեղադրանք առաջադրելն անընդունելի է, այդ մարդիկ հոգեբանական ծանր վիճակում են եղել ու դեռ վերականգնողական փուլ էլ չեն անցել հայրենիք վերադառնալուց հետո, իսկ այդ ամենից դեռ ուշքի չեկած՝ փորձում են կալանավորել նրանց։ Ես ողջունում եմ այն դատավորին, որը գերիներից մեկին չի կալանավորել, որովհետև միայն օրենքները չեն այս հարցում, պետք է նաև մարդկային մոտեցում ունենալ ու հասկանալ՝ այդ մարդու հոգեվիճակն ինչպիսին է, որ մի հատ էլ նրան կալանքի ենթարկեն։ Իշխանությունների հայտարարությունները համարում եմ ուղղորդում իրավապահ մարմիններին, որ գերիներին անպայման կալանավորեն կամ քրեական գործ հարուցեն: Երբ վարչապետը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե գերիներին պետք է դատել, ուղղակի ուղղորդում է իրավապահ մարմիններին։ Սա պաշտոնի չարաշահում է, ու իրենց հայտարարություններից հետո այս հետևողականությունը համարում եմ անմարդկային վերաբերմունք։ Չգիտեմ՝ ինչ ասել է ծանր հետևանքներ են առաջացրել, կարծում եմ՝ պաշտոնատար անձանց գործողությունները պատերազմի հետ կապված, շատ ավելի ծանր հետևանքներ են առաջացրել, քան այդ գերիների։ Խորհուրդ կտամ պարոն վարչապետին հետևողական լինել խաղաղ պայմաններում արձանագրված մահերի դեպքերով, որոնք կոծկվում ու վերածվում են ինքնասպանությունների։ Խորհուրդ կտամ նաև բանակում սպանությունների բացահայտման ուղղությամբ հետևողական լինել ու բանակը կարգի հրավիրել և ոչ թե գերիներին հետապնդել։ Իրենց ամբողջ թիմով հետապնդում են գերիներին, ինչը համարում եմ վերադարձի խոշտանգման պրոցես՝ Ադրբեջանից մինչև Հայաստան»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular