ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Թուրքիային անվանել է «դեմոկրատապես զարգացած» երկիր և բողոքել սոցցանցերից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սոցիալական ցանցերը, որոնք սկզբում ընկալվել են որպես «ազատության խորհրդանիշներ», դարձել են ժողովրդավարության հիմնական սպառնալիքներից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած Ռազմավարական հարաբերությունների երկօրյա միջազգային գագաթնաժողովի (Stratcom Summit '21) մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

«Վիրտուալ ֆաշիզմի աճող դրսևորումների և կեղծ տեղեկատվության հոսքի ֆոնին դեմոկրատապես զարգացած երկրները, ինչպիսին Թուրքիան է, պետք է զգոն մնան», - հանրապետության ղեկավարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Ինչպես նշել է Էրդողանը, սոցիալական ցանցերի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին ստի, կեղծ լուրերի և ապատեղեկատվության հոսքերը մեծ թափ են ստանում։ Նրա խոսքով՝ միլիոնավոր մարդկանց կյանքը մթագնում է կեղծ տեղեկատվության տարածմամբ՝ վիրտուալ տարածքը վերահսկելու արդյունավետ մեխանիզմների բացակայության պատճառով։

«Ապատեղեկատվության խնդիրը դուրս է եկել առանձին պետությունների ազգային անվտանգության սահմաններից՝ հասնելով անվտանգությանը սպառնացող գլոբալ սպառնալիքի»,- պարզաբանել է Էրդողանը՝ ընդգծելով, որ աշխարհում ոչ մի ընկերություն չի կարող իրեն օրենքից վեր դասել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular