ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Արևմուտքը շահագրգռված չէ Ղարաբաղի հարցի կարգավորմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Արևմտյան երկրները չեն պատրաստվում աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորման գործընթացին: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

Ըստ փորձագետի՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացներին, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը զինված դիմակայության գծում օբյեկտիվորեն ամրապնդել են Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, իսկ Թուրքիայի համար չափազանց շահավետ է նախկինում արգելափակված տրանսպորտային միջանցքների բացումը։

Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքը կտրուկ բացասաբար է արձագանքում թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, հետևաբար բոլորովին շահագրգռված չէ հակամարտության հետագա կարգավորմամբ։ Այս վերաբերմունքի դրսևորումներից է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցուցադրական պասիվ դիրքորոշումը խաղաղապահ գործընթացի նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular