ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիլինը բացատրել է, թե որն է ադրբեջանական և ուկրաինական «բայրաքթարների» տարբերությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ukraina.ru-ն գրում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմի փորձը ցույց տվեց, որ ադրբեջանական «բայրաքթարները» հայկական ուժերի դիմադրությանը չեն հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավաճանության արդյունքում։ Դոնբասում իրավիճակն այլ է: Այդ մասին Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը: Ուկրաինան չպետք է ակնկալի Դոնբասի տարածքում անօդաչու թռչող սարքերի ազատ օգտագործման այնպիսի հնարավորություն, ինչպիսին ունեցել է Ադրբեջանը Ղարաբաղում, կարծիք է հայտնել փորձագետը։ «Այո՛, Ադրբեջանը կիրառել է այդ անօդաչու թռչող սարքերը և հաջողությամբ է կիրառել դրանք։ Բայց հայերն ընդհանրապես ոչինչ չունեին։ Եղել է ուղիղ դավաճանություն Փաշինյանի կողմից. փաստացի, թուրքերը ադրբեջանցիների քողի տակ այնպես էին կրակում հայերի անձնակազմի և տեխնիկայի վրա, ասես զորավարժարանում են։ Փաշինյանը ոչինչ չի արել իր հայրենակիցներին աջակցելու և երկինքը հակաօդային պաշտպանության միջոցներով պաշտպանելու համար»,- ասել է Ժիլինը։

Մենք չգիտենք, թե ներկայումս Դոնբասում ի՞նչ հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղադրված Ուկրաինայի հնարավոր հարձակման ուղղություններով։ Բայց որ դրանք տեղադրվել են, կասկած չկա, ասել է Ժիլինը։ Իսկ դա նշանակում է, որ անօդաչու սարքերի կորուստները մեծ կլինեն։ Եվ քանի որ ինտենսիվ ռազմական գործողություններ վարելու համար այդ անօդաչու սարքերն այնքան էլ շատ չեն, ուկրաինացի զինվորականների խիզախությունը արագ կվերջանա, եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular