ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը չունի դաշնակիցներ, միայն հանցակիցներ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու դրան հաջորդող գործընթացները վկայում են՝ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չունեն իրական դաշնակիցներ երկրում, իսկ ցանկացած պաշտոնյայի, քաղաքական ուժի կամ գործչի, դիտարկում են որպես հնարավոր հանցակից կամ թշնամի։ Փաշինյանն այսօր մեկ խնդիր է լուծում՝ սեփական իշխանության պահպանումն ամեն գնով։

Գաղտնիք չէ, որ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ բազմաթիվ ուժեր և անձինք միացան նրան՝ ակնկալելով հեղափոխական փոփոխություններ։ Նախկին դաշնակիցներից շատերն այսօր հակառակ ճամբարում են, շատերը քննադատում են։ Կան ուժեր, որոնք ամեն կերպ փորձում են մտնել «Քաղաքացիական պայմանագրի» գրպանը, կիսել իշխանությունը Փաշինյանի հետ, արտախորհրդարանական ուժերի միավորման են մասնակցում, քողարկված կամ բացահայտ աջակցում են Հայաստանին պարտություն ու նվաստացնում բերած ապիկար վարչախմբին։ Վարչախումբը, սակայն, այնքան էլ չի վստահում իր «դաշնակիցներին»։

ՏԻՄ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաշտվել դրանց արդյունքների հետ, փորձում է փոխել ուժերի հարաբերակցությունը՝ ճնշումներ բանեցնելով անգամ դաշնակիցների ընտրացուցակներում ընդգրկված անձանց վրա՝ իր կողմը գրավելով զավթել համայնքապետերի պաշտոնները։ Այդպիսի փորձը ձախողվեց Մեղրիում, որտեղ «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները կոալիցիա ստեղծեցին, և ՔՊ-ն մնաց ընդդիմադրի կարգավիճակում։ Մի շարք այլ համայնքներում, սակայն, այդ փորձերը շարունակվում են, ոստիկանության, ԱԱԾ-ի, այլ կառույցների օգնությամբ ճնշում են «Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և այլ կուսակցությունների՝ ավագանի անցած անդամներին, պարտադրում համայնքապետ ընտրելու օրը գնալ և իրենց ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներին։ Այս պահվածքը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ո՛չ Արամ Սարգսյանին, ո՛չ Արման Բաբաջանյանին, ո՛չ էլ այլ գործիչների, որոնց հռետորաբանությունը երբեմն ավելի նիկոլամետ է, քան նույնիսկ իշխանական պատգամավորներինը։ Թերևս, Փաշինյանը գիտակցում է, որ անկախ այսօրվա խոսքերից և գործերից, այդ մարդիկ իր հետ այնքան կապված չեն, որքան կոռուպցիայի, չարաշահումների, ապօրինությունների մեջ թաթախված կուսակիցները կամ նախկին իշխանությունից իրեն ժառանգություն մնացածները։ Ուստի, Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իրեն դաշնակից պետք չէ, իրեն միայն հանցակիցներ են հարկավոր։ 

Էրիկ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular