ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի լայնածավալ արշավը Երևանի քաղաքապետի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան փնթի և կեղտոտ արշավ են սկսել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ Դեռևս ՏԻՄ ընտրություններից առաջ կանխատեսել էինք, որ գործող իշխանությունները փորձելու են բոլոր մեթոդներով վնասել իրենց իշխանության եզակի արդյունավետ և չվարկաբեկված պաշտոնյաներից մեկին՝ նրան որպես լուրջ մրցակից ընկալելով։ Վերջին օրերին Մարությանի դեմ արշավին միացել են Փաշինյանաի ընտանեկան թերթը, աշխատակազմի ղեկավարի տեղակալի կայքը, այլ փնթի քարոզչամիջոցներ։

Ընդ որում, Մարությանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցում փաշինյանական իշխանությունները չեն խորշում որևէ կեղտոտ մեթոդից։ Հայկ Մարությանին փորձում են կապել նախկինների հետ, մեղադրում կոռուպցիայի մեջ, սաբոտաժներ իրականացնում նրա դեմ։ Փաշինյանի ընտանեկան թերթը ընթերցողներին փորձում է համոզել, թե Հայկ Մարությանը կապված է գեներալ Արթուր Ալեքսանյանի հետ, վերջինս էլ ջերմ հարաբերություններ ունի Սեյրան Օհանյանի հետ։

Հայկ Մարությանը երբեք էլ չի թաքցրել, որ ծառայել է Արթուր Ալեքսանյանի՝ «Ամարասի Արթուրի» հրամանատարությամբ։ Եվ եթե սա է նախկիններին և քաղաքապետին իրար կապելու միակ փաստարկը, անկեղծորեն ցավակցում ենք Նիկոլ Փաշինյանին։ Սոցիալական ցանցերի օգտատերերին հատկապես զարմացրել էր, որ հակաքարոզչության համար անհարմար ժամանակ են գտել, երբ քաղաքային իշխանությունը իր միջոցներով Երևան բերեց և շահագործման հանձնեց 200-ից ավելի ավտոբուսներ։ Իսկ այսօր առավոտյան տասնյակ ավտոբուսների վարորդներ հրաժարվել են դուրս գալ ուղերթների՝ բողոքելով, որ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է ուղեվարձի վճարումը կանխիկից փոխարինել էլեկտրոնային համակարգով։ Ավտոբուսների շահագործման հաջորդ օրն իսկ նման քայլը վկայում է դրա՝ իշխանության վերին օղակներից կազմակերպված լինելու, քաղաքապետի պատշաճ և արդյունավետ աշխատանքը նսեմացնելու փորձի մասին։ Այդ փորձերը, քաղաքապետի դեմ հարձակումները գնալով սաստկանալու են։ Չի բացառվում, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության միջոցով փորձեն լուծել Մարությանին հեռացնելու հարցը։ Այդ ժամանակ, սակայն, մեկ այլ վտանգ է կախվելու իշխանության գլխին։ Ինչպես կորցրեցին իշխանությունը խոշոր քաղաքներում, այնպես էլ Երևանում կարող են կորցնել։

Կարեն Ալավերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular