ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ. բերված են կոնկրետ օրինակներ՝ ապացույցներով. ՄԻՊ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Loopsider միջազգային լրատվամիջոցի հետ հարցազրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է անցյալ տարի պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ծառայողների թույլ տված մարդու իրավունքների կոպիտ խախտումների և պատերազմական հանցանքների մասին․ գլխատումներ, սպանությունների դեպքեր, ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում հայասպանությունը խրախուսող հարցումներ, անմարդկային վերաբերմունք գերիների՝ քաղաքացիական անձանց և զինծառայողների նկատմամբ։

Շեշտվում է, որ ողջ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են քաղաքացիական խաղաղ բնակչությանը՝ թե՛ իրական կյանքում, թե՛ սոցիալական մեդիայում։

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:

Բերված են կոնկրետ օրինակներ՝ ապացույցներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular